Արցախին նվիրաբերած պարենամթերքը, հումանիտար բեռը գտնվում են Գորիսում, անհնարին է հասցնել Արցախ Սոցցանցով «Գազպրոմ»-ից բարձր վարձատրությամբ աշխատանքի առաջարկը միջազգային խարդախության սխեմա է․ ԱԱԾ Լույս չի լինի Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջն են առաջ քաշում․ «Հրապարակ» ՀՀ իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունը ողջ ծավալով տեղափոխել Հայաստան. Տիգրան Աբրահամյան Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում ավտոմեքենա է այրվել Հունվարի 27. Օրվա խորհուրդ «Ժողովուրդ». Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս «Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար 

Նորարարությունների կիրառումն ապահովում է աշխատանքի թափանցիկություն, խնդիրների արագ լուծում. Երևանի քաղաքապետ

Հասարակություն

Աշխատանքում նորարարությունների կիրառումն ապահովում է դրա թափանցիկությունը և հնարավորություն է տալիս քաղաքացիներին հետևել իրենց հետաքրքրող բոլոր  գործընթացներին. դա նաև հնարավորություն է տալիս արագացնել առաջացած խնդիրներին լուծում տալու գործընթացը և ապահովել ճշգրիտ տեղեկատվություն:

Այս մասին «Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաձայնել խնդիրների մասին և ստանալ առաջարկվող նոր լուծումներ:

«Երևանը նման փոխանակման ծրագրերի շրջանակում  շատ բան ունի փոխանցելու, քանի որ ունի իրեն յուրահատուկ խնդիրներ. կարող եմ ասել, որ Երևանում կան մի շարք խնդիրներ և այդ խնդիրներին մենք փորձում ենք համակարգային լուծումներ տալ,  որպեսզի այդ նույն լուծումները կարողանանք օգտագործել նաև այլ համայնքներում»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը, անդրադառնալով վերջին շրջանում կիրառվող նորարարություններին,  նշեց, որ քաղաքապետարանում այժմ ներդնում են մարդկային ռեսուրսների կառավարման  նոր համակարգ, որը հնարավորություն կտա քաղաքապետարանի և դրա ենթակայության տակ գտնվող 480-ից ավել կազմակերպությունների աշխատակիցների ամբողջ բազան ունենալ մեկ տեղում և իրականացնել վերլուծություններ ու վերապատրաստումներ:

«Այժմ թարմացնում ենք ամբողջ գույքահարկի, անշարժ և շարժական գույքի բազաները: Կառավարության հետ համատեղ տարեսկզբին փոփոխություններ իրականացրեցինք, և զրոյական տեղեկանքների համար քաղաքացիներն այլևս կարիք չեն ունենա  գալ քաղաքապետարան:  Նոր հեռախոսային հավելվածի միջոցով էլ քաղաքացիները հնարավորություն կունենան վճարումներ իրականացնել աղբահանության համար: Այս ամենի կիրառումը հնարավորություն է տալու, որպեսզի այն  խնդիրները, որոնք քաղաքում կան և բարձրացվում են  քաղաքացիների կողմից, արագ լուծումներ ստանան»,- եզրափակեց քաղաքապետը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն ընդգծեց, որ Եվրամիությունը նորարարությունը դիտարկում է որպես տնտեսական զարգացման և աճի շարժիչ ուժ:

«Մենք վստահ ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է ինովացիոն զարգացում,  մասնավորապես, մարզերում աշխատատեղեր ստեղծելու նպատակով: Անհրաժեշտ է ամրապնդել մրցունակությունը, տնտեսության արտադրողականությունը մարզային մակարդակում: Բայց նաև վստահ ենք, որ հնարավորությունն անհրաժեշտ է ապահովել տեղական իշխանությունների շրջանակում, որպեսզի արագացնենք  զարգացումը համայնքային  մակարդակում »,- ասաց  նա:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որ մեր առջև ծառացած խնդիրներին մեկ միասնական լուծում լինել չի կարող, իսկ եթե ուշադրությունը սևեռենք միայն մեկ ուղղության վրա, օրինակ՝ տնտեսական ուղղության զարգացմանը, ապա մյուս մարտահրավերների  դեմ պայքարելու հնարավորությունը կկորցնենք, հետևաբար անհրաժեշտ է համակողմանի և համակարգված մոտեցում:

«2021 թվականից ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքի  ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման»  ծրագրով առաջարկվող գործողությունների նպատակն է խթանել համայնքներում ներառական տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները նորարարական գործիքակազմի փորձարկման միջոցով, ինչը առավելագույն շոշափելի օգուտներ կբերի քաղաքացիներին»,- եզրափակեց նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախին նվիրաբերած պարենամթերքը, հումանիտար բեռը գտնվում են Գորիսում, անհնարին է հասցնել ԱրցախՍոցցանցով «Գազպրոմ»-ից բարձր վարձատրությամբ աշխատանքի առաջարկը միջազգային խարդախության սխեմա է․ ԱԱԾ Լույս չի լինիԶարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի հետ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջն են առաջ քաշում․ «Հրապարակ»ՀՀ իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունը ողջ ծավալով տեղափոխել Հայաստան. Տիգրան ԱբրահամյանՄիքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի Զորամասի հրդեհի համար մեղադրվող բարձրաստիճան զինվորականը 2 ամսով կալանավորվեցԵրևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում ավտոմեքենա է այրվելՀունվարի 27. Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս«Ժողովուրդ». Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11«Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ«Հրապարակ». Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել«Ժողովուրդ». Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից«Ժողովուրդ». Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից«Հրապարակ». Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ըԱրթուր Քարտաշյանը միացավ «Վանին» Թրամփը հայտարարել է, որ Leopard 2 և Abrams տանկերի փոխանցումն Ուկրաինային կարող է հրահրել միջուկային պատերազմ«Ուրախ 6-րդ տարեդարձ իմ սեր, իմ տիեզերք»․ Վաչե Թովմասյանի և դստեր լուսանկարները ՄԱԿ-ն արձագանքել է Ուկրաինային տանկեր մատակարարելու Արևմուտքի որոշմանըՏեսչական մարմնի հայտնաբերած 17 խախտումներից 12-ի մասով բավարարվել են պահանջները. Մալաթիայի շուկայի տնօրինություն ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը 2021 թվականին Ադրբեջանն օկուպացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ. ՌԴ դեսպան. «Spuntik Արմենիա» Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է օգնել Թուրքիային գնել ամերիկյան F-16-ներըԲրիտանական ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանում գազի ռեկորդային արդյունահանմանԱՄՆ-ը ցանկանում է, որ Կիևը վերականգնի վերահսկողությունը ՌԴ-ի կազմի մեջ մտած տարածքների նկատմամբ․ ՆուլանդԼեռնային Ղարաբաղի բնակչությունը արժանի է, որ իր հիմնարար իրավունքները հարգվեն. շվեդ պատգամավոր«Իմ սիրտ ու իմ կյանք». Դիանա Գրիգորյանի սիրառատ լուսանկարը Բիլ Գեյթսի կարծիքով՝ Ուկրաինայի կառավարությունն աշխարհում վատագույններից մեկն էՊարեկային ծառայության 2 սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ Բժիշկը նշել է ուղիղ աղիքի քաղցկեղի առաջին նշաններըՔո գրպանից՝ ՔՊ-ական պաշտոնյաների բիզնեսներին. ովքեր են «բարգավաճում» հարկատուների հաշվինԲունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումըԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գերմանիայի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել Լավրովի հասցեին հնչեցրած արտահայտությունների համարԼաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, որը կասկածելի փաթեթ էր կուլ տվել Ռոնալդուն պարծեցել է 780 հազար դոլար արժողությամբ իր ժամացույցովԲորտուղեկցորդուհին ինքնաթիռում սննդի երկրորդ բաժինն անվճար ստանալու միջոց է բացահայտելՈւմ պրոտեժեն է Շիրակի նորանշանակ մարզպետը և ինչ սկանդալների կիզակետում է հայտնվելԵրևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է Պենտագոնում հայտարարել են, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի իրադարձությունները վճռորոշ կլինեն Հայաստանը ձմեռային սեզոնին ռուսների համար առավել նախընտրելի ուղղություններից մեկն է․ «Прайм»Պետությունը մարել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված վկայի 500.000 ԱՄՆ դոլարի պարտքերն ու վարկերը. պաշտպան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին (տեսանյութ)
Ամենադիտված