Հետիոտնը, չթույլատրելի հատվածով անցնելիս, Nissan Tida-ի կողմից վրաերթի է ենթարկվել
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում, թիվ 18/7 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 33-ամյա Ռոման Ա․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ 41-ամյա Արմեն Պ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Աղբյուրը հայտնում է, որ վրաերթի վայրից մոտ մի քանի մետր հեռավորության վրա կա վերգենտյա անցում։ Ու եթե հետիոտնը վերգետնյա անցումով անցներ, ապա վրաերթը տեղի չէր ունենա։