Զոլաքարում այս տարի բնական գազով կապահովվի 120 ընտանիք
Общество

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է վերգետնյա գազատար, ինչի արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան նորաստեղծ թաղամասերի տնտեսությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը, գազատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն 860 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Գազատարը կառուցվում է 1,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ, 4 տարբեր թաղամասերում։
2022 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 95 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան նորաստեղծ 4 թաղամասերի մոտ 120 տնտեսություն։