Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում, կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա
ИностранныйԴեկտեմբերի 5-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան՝ քննարկելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, չորեքշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Ռիա Նովոստին։
«Դեկտեմբերի 5-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը (Սերգեյ Լավրով-խմբ.) կընդունի Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, ով աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն», - ասել է նա:
Նրա խոսքով, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման մի շարք հարցեր՝ երկու երկրների նախագահների կողմից այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի համատեքստում։
«Նախատեսվում է նաև մանրամասն քննարկել մի շարք արդիական տարածաշրջանային և միջազգային հարցեր, և հատուկ ուշադրություն է դարձվելու ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրի կատարման ընթացքի քննարկմանը, որոնք կոչված են հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորում ապահովելու համար», - հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։