«Լավ, դատախազ չկա, ԱԻՆ չկա՞, փորձանք պետք է գա, որ նոր հասկանա՞ք. ինչո՞ւ փողոցում փորված փոսերը 2 տարի չեն լցվում»
BlogosphereԵրեւանի Աճառյան փողոցում մեծ փոսեր են փորվել ու արդեն երկու տարի դրանք այդպես մնացել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է. Զոհրաբ Եգանյանը, ով նաև լուսանկար է հրապարակել:
«Սա մայրաքաղաքի Աճառյան փողոցն է, տասնյակ փոսեր փորվեցին ու այդպես էլ մնացել են արդեն երկրորդ տարին է:
Պատկերացնում եք չէ՞, փողը կա, պաշտոնյան կա, ամեն ինչ կա, գույքահարկը պահանջում են, ամեն բան պահանջում են, իսկ պոզիտիվ պարտավորությունները համայնքի չի անում: Պատկերացնում ե՞ք նորմալ երկիր լիներ ինչ օրն էին քցել ՏԻՄ-ին քաղաքացիները: Լավ, դատախազ չկա, ԱԻՆ չկա՞, տղեք, փորձանք պետք է գա, որ նոր հասկանա՞ք»,-գրել է Զոհրաբ Եգանյանը: