Սիրիայում թուրքական ռմբակոծության սարսափելի հետեւանքները
ԲլոգոսֆերաԼուսանկարում պատկերված աղջիկը Ռաբիա Իսմայիլն է՝ Քոբանիի գյուղերից մեկից։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել ու ամբողջությամբ ավերել են նրա տունը, սակայն չնայած այս ամենին՝ նա պահել է իր փոքրիկ տիկնիկին։ Այս մասին գրել է քուրդ լրագրող Ալան Մաաեշը Twitter-ում։
Նա նաև ցուցադրել է տան ռմբակոծության հետևանքների տեսագրությունները, որոնք փաստում են, թե ինչպես է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Թուրքիան մահ ու ավերածություններ բերում իր սահմաններից դուրս։