Ռուսաստանն անհանգստացած է ՆԱՏՕ-ի «արագ էվոլյուցիայով»․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է ՆԱՏՕ-ի «արագ էվոլյուցիայով»՝ համաշխարհային անվտանգության համատեքստում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ անհանգստացնում է Հյուսիսատլանտյան դաշինքի արագ էվոլյուցիան, այդ թվում՝ Ուկրաինայում մեր դեմ Արևմուտքի սանձազերծած պատերազմի և համաշխարհային անվտանգության համատեքստում», - ասել է Լավրովը «Երկխոսություն հանուն ապագայի» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի և Վարշավայի պայմանագրի փլուզումից հետո ՆԱՏՕ-ի գոյության իմաստը կորել է, քանի որ դաշինքի անդամները մտադիր էին «պաշտպանվել Խորհրդային Միության գլխավորած սոցիալիստական ճամբարից»։