«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ) Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Աննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 

Տոնածառի լույսերը պետք է վառեն ոչ թե մանկական Եվրատեսիլի մասնակիցները, այլ հերոսների զավակները

Բլոգոսֆերա

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեւանի ամանորյա զարդարանքի համար հատկացվել է ավելի քան 650 հազար դոլար: Սա պարզապես թիվ չէ: Սա մեր ամոթն ու խայտառակությունն է: Իհարկե, առաջին հերթին գործող վարչախմբի, բայց նաեւ մեր բոլորի:

650 հազար դոլար տոնական զարդարանքի համար, երբ համայնքներ ունենք, որոնք խմելու ջրի հարցը չեն կարողանում գտնել, քանի որ չեն կարողանում 20 կամ 50, 100 կամ 150 հազար հազար դոլար հայթհայթել:

650 հազար տոնական զարդարանքի համար, երբ մանկատանը երեխաներին մայրություն անող մեր հայրենակիցները բառիս բուն իմաստով ընդամենը լումաներ են ստանում:
650 հազար դոլար, երբ ... Այստեղ թվարկումը կարելի է անդադար շարունակել:
Բնականաբար, կլինի ամենագլխավոր հարցը՝ չուրախանա՞նք, անդադար տխրե՞նք: 

Այս հարցը ունի իր կարճ եւ երկար պատասխանը, բայց այն պատասխան ունի: Բանն այն է, որ մենք պետք է մի օր հասկանանք, որ Հայաստանը մեր ընդհանուր տունն է, իսկ տունն ունի իր կանոնները, օրենքները: Հիմա մի դաժան, բայց տեղին հարց եմ տալու բոլոր նրանց, ովքեր ցինիկաբար ասում են՝ բա չուրախանա՞նք, բա չնշե՞նք: Իսկ դուք ձեր տունը, բնակարանը գունագեղ կլուսավորե՞ք ամանորի տոներին ընդառաջ, երբ մի քանի օր առաջ ձեզ հանձնած լինեն ձեր որդու մարմինը, հայրենիքը պաշտպանելիս զոհված ձեր որդու մարմինը: Դուք ձեր տունը, հսկա ծախսեր անելով, կլուսավորեի՞ք, եթե ձեր որդին զոհված լիներ ընդամենը երկու տարի առաջ: Պատասխանեք: Դուք ստիպում եք, որ այսպիսի հարց տամ:

Նորից եմ հարցնում՝ հարյուրավոր դոլարներ կծախսեի՞ք ձեր տունը կամ բնակարանը գեղեցիկ լույսերով զարդարելու համար, եթե ձեր որդին Բաքվի բանտերից մեկում լիներ:
Կարծում եմ ակնհայտ է, որ այս լուսավորությունը չպետք է լիներ, եթե գտնվեինք բարոյահոգեբանական գոնե կիսանորմալ վիճակում:

Գիտեմ, վստահ եմ, որ կասեք՝ իսկ Տոնածառը: Հերոս Արթուրի տանը, նրա 11 եւ 13 տարեկան երեխաներն անցած Նոր տարուն մի փոքր տոնածառ էին դրել: Ընդ որում դրել էին հոր մեծադիր լուսանկարի ներքո:  Հուսով եմ հասկացաք, թե ինչ եմ աառաջարկում: Այն տանը, որտեղ երեխաներ կան, Տոնածառը պետք է պարտադիր լինի: Ի վերջո Տոնածառը Կենաց ծառի խորհրդանիշն է:

Աբգարը, Արգամը, Գեւորգը, Դավիթը, Վրեժը, Կարենը, Արամը, Հայկազը, մյուս բոլոր հազարավոր տղերքը շատ են սիրում Նոր տարին: Հերոսների ծնողները չեն կարող դեմ արտահայտվել երկրի գլխավոր Տոնածառի լինելուն, բայց...

Չափի մեջ պետք է ամեն ինչը լինի: Հիմա չափի մեջ չենք, քանի որ այդպես էլ տուն չդարձանք, մեծ համայնք ու հասարակություն չդարձանք: Անտեսանելի մի ուժ մեզ անդադար ստիպում է ատել միմյանց եւ ցինիկանալ ու ցինիկանալ:

Մի անհեթեթ պատճառաբանություն ենք լսում, թե այսքան ճոխ ենք անում, քանի որ Երեւանն ընդունելու է Մանկական Եվրատեսիլը: Թող ընդունի, բայց մի՞թե դրա համար մենք պետք է մոռանանք այն իրողությունները, որոնցում ապրում ենք: Մի՞թե դրա համար աղքատ, խնդիրների մեջ կորած երկիրը պետք է 5 միլիարդ դրամ ծախսի:

Քիչ է մնում մեզ համոզեն, թե ճիշտը նաեւ Վարդավառն էլ Եվրատեսիլի շրջանակներում անցկացնելն է: Նորից եմ կրկնում՝ անցկացրեք, բայց մեզ մի համոզեք, որ Եվրոպայի համար մի աննշան եւ մի քանի երկրների մասնակցությամբ միջոցառումը համաշխարհային մակարդակի իրադարձություն է, որի համար պետք է վնասենք մշակութային արժեք ներկայացնող զարդաքանդակները Հանրապետության հրապարակում:
Ի դեպ, Տոնածառի լույսերն էլ պետք է վառեն ոչ թե մանկական Եվրատեսիլի մասնակիցները, այլ հերոսների զավակները կամ մանկահասակ քույրերն ու եղբայրները: Մի՞թե սա եւս դժվար է հասկանալ:

Իրականությունն այն է, որ Տոնածառը, նրա լույսերը, ստվարաթղթե ամրոցները, քաղաքային գունագեղ լուսավորությունը եւ անգամ Եվրատեսիլը ծառայեցվում է Տիգրան Ավինյանին: Սա Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավի մի մասն է: Ընդամենը: Մի մարդ, եթե որպես ընտրարշավ օգտագործեց Սուրմալուի տոնավաճառի բոցերը, սա կօգտագործի ու կօգտագործի, ու հետո տեսնեմ Հովակիմյան Վահագնը ոնց է համարձակվելու նրան որպես թեկնածու գրանցել այսքան աղաղակող խախտումներից հետո:

Տոնածառ, Եվրատեսիլ, թեկուզ եւ մանկական, հսկայական ծախսեր, իսկ սրան զուգահեռ, որպես ամանորյա նվեր վարչախումբը հունվարի կեսերին սկսելու է հերոս տղերքի այն ծնողների դատավարությունը, որոնք կանգնելով Եռաբլուրում փորձել են արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը, եւ որոնց նկատմամբ ուժ է գործադրվել:

Սրան զուգահեռ լուրեր են տարածում, թե նորաթուխ երիտասարդ գլխավոր դատախազը մտնելու է Ազգային ժողով եւ համաձայնություն է խնդրելու ընդդիմադիր մի քանի պատգամավորների կալանավորման համար:

Լավ, իրո՞ք այս աստիճան չեք սիրում մեր հայրենիքը: Երբ թշնամին գերջանքեր է գործադրում մեզ վերջնականապես կոտրելու համար, մի՞թե խելահեղություն, մեղմ ասած խելահողություն չէ գնալ երկրի ներքին կյանքը ցնցող գործողության: 

Մնում է հանրությանը ասեն, թե այս ամենը, եւ իհարկե ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հնարավոր կալանավորումները եւ հերոսների ծնողների դատավարություններն իրականացվում են ժողովրդին երջանկացնելու ծրագրի շրջանակներում:
Այսուհանդերձ, դեռ հուսով եմ, որ բանականությունն ամբողջովին չի հեռացել մեր երկրից եւ այս երկրում որոշում կայացնողներից ինչ-որ մեկը վերջապես կհասկանա, որ պետք է հրաժարվել հերոսների ծնողներին դատարան կանչելու մտադրությունից եւ ընդդիմադիր պատգամավորներին կալանավորելու գայթակղությունից»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)
Ամենադիտված