ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից 

«Գաղափարական» ՔՊ-ականների շրջանում դժգոհություն է հասունանում Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունից

Վերլուծական

ՔՊ վարչության նախագահ ընտրվելուց հետո, նախօրեին Նիկոլ Փաշինյանը կուսակցությունում իր տեղակալներ նշանակեց Վահագն Ալեքսանյանին և Գևորգ Պապոյանին, որոնց նշանակումը կուսակցության ներսում այնքան էլ միանշանակ չի ընդունվել:  Բանն այն է, որ Պապոյանն ու Ալեքսանյանը ՔՊ թիմում ամենախոցելիներից են թե՛ իրենց «անցյալի» հետ կապված, թե՛ այն առումով, որ ոչ մի «լուրջ» քպականի հետ չունեն, այսպես ասած, տարիների ընկերություն, սակայն անդադար Փաշինյանին հայտնում են իրենց անվերապահ հավատարմությունը։ Պապոյանի և Ալեքսանյանի անցյալը իսկապես բավականին լուրջ հարցեր է առաջացնում: Գաղտնիք չէ, որ Պապոյանը եղել ՀՀԿ-ական, իսկ Ալեքսանյանը ժամանակին ԲՀԿ մոլի համակիր էր: Պապոյանը 2008-ին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող պիկետներին էր ակտիվ մասնակցում: 2009 թվականին էլ  Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ է եղել, որտեղ իր պիջակին փակցված է եղել ՀՀԿ-ի կրծքանշանը։

Մեկ քաղաքական ուժից մյուս քաղաքական ուժ ճկուն կերպով տեղափոխվող անձանց քաղաքականության մեջ սովորաբար անվանում են ճամբարափոխ: Եվ այդպիսիք Փաշինյանի թիմում քիչ չեն: Օրինակ՝ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ժամանակին «Լուսավոր Հայաստան»-ից էր, Գուրգեն Արսենյանը ժամանակին քծնում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլն:

Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում վարած կադրային քաղաքականությունը ունի մեկ վառ ընդգծված տենդենց․ նա շատ ավելի մեծ տեղ է հատկացնում հենց ճամբարափոխ եղած և այժմ երդվյալ ՔՊ-ական դարձած պաշտոնյաներին: Դիցուք՝ դա առավել վառ արտահայտվեց վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ առաջին համարների ընտրության և այնուհետև համայնքապետերի ԺՊ նշանակելու Փաշինյանի որոշումների մեջ: Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակվեց ոչ թե ՔՊ-ականներից մեկը, այլ նախկին ՕԵԿ-ական, քրեական կապերով հայտնի Ական՝ Արկադի Փելեշյանը: Ջերմուկում համայնքապետ ընտրվեց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին որդին՝ Գուրգեն Արսենյանը: Սիսիանում նախապատվությունը տրվեց ոչ թե Փաշինյանի կուսակիցներին, այլ նախկին ԲՀԿ-ական Արմեն Հակոբջանյանին:

Վայոց Ձորի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ստեփանյանն է․ 2017-ի նոյեմբերի 5-ին նա ՀՀԿ անդամ էր, երբ ընտրվեց Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում։ Արենիում էլ ՔՊ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2017-ին՝ որպես ՀՀԿ-ական։ ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի գործող ղեկավար Հունան Ռուբենյանը ևս այս ընտրություններում գլխավորում է ՔՊ ցուցակը։ Նա համայնքի ղեկավար է 1996-ից։ 2012 եւ 2017-ին համայնքապետի ընտրություններում եղել է ԲՀԿ անդամ։

Բնական է, որ Փաշինյանի վարած այս քաղաքականությունը, այսպես ասած, գաղափարական ՔՊ-ականների սրտով չէ: Եվ որոշ պրոցեսներ արդեն իսկ խոսում են այն մասին, որ ՔՊ-ականները չեն պատրաստվում լռել: Դիցուք՝ Սիսիանում կրքերը ամիսներ շարունակ չեն հանդարտվում: Սյստեղ ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի:  Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով․ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Մյուս թեւը կարծում է, որ ավելի շատ վաստակ ունի եւ ավելիին է արժանի՝ իրենք ավելի հավատարիմ են եղել իշխանություններին, սակայն իրենց հավատարմությանը համարժեք պաշտոններ չեն ստացել, ուստի սկսել են փորել Սափեյանի ոտքի տակ եւ կենտրոնացել են ավագանու նիստերի վրա։ Ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվում այն առիթով, որ ավագանու նիստերում քվորում չի ապահովվել, սակայն նիստերը կայացել են: 

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Թալինում․ այստեղ էլ Փաշինյանի սրտի թեկնածուն և ընտրված համայնքապետը ՀԱԿ նախկին համակիր Տավրոս Սափեյանն է, և այդ փաստը բնավ դուր չի եկել ՔՊ տեղի կառույցի անդամներին:  168.am-ը գրել էր, որ ուղիղ 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանին վարդի թերթերով դիմավորած Արագածավանում դժգոհություն է հասունանում։ Մարդիկ դեմ են համայնքների խոշորացմանը, ինչպես նաև խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ՔՊ-ականների մյուս թևը, որը գլխավորում է նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը, ում պաշտոնանկությունը կապում են հենց ի սկզբանե Սափեյանի թեկնածությունը չպաշտպանելու հետ, իրեն ենթարկվող անձանց միջոցով հիմնել է «Թալին աշխարհ» անունով դաշինք և շատերի կարծիքով՝ դրա նպատակը ընտրությունների ժամանակ Սափեյանի դեմ աշխատելն էր: Սակայն՝ չստացվեց:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի կտրուկ շրջադարձը դեպի ճամբարափոխ պաշտոնյաներ և նրանց՝ իր կադրային քաղաքականությունում շատ ավելի մեծ տեղ հատկացնելն անարձագանք չի մնում: Գաղափարական, ՔՊ հիմնադրման ակունքներում կանգնած ՔՊ-ականների մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել Փաշինյանին, թե ինչ սկզբունքով և հիմքով է վերջինս հեղափոխության հաղթանակի փայատերեր դարձնում նրանց, ում հանդեպ այդ հեղափոխության հաղթանակը կայացել էր....

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված
Ամենադիտված