Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները. Լավրով
Արտաքին Քաղաքական«Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։ Այս մասին, ինչպես հաղորդում է APA-ն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Ադրբեջանը պատրաստ է քննարկել դա, երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,-ասել է Լավրովը։