Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն եղել է ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում. Լավրով
Արցախ«Պրահայում ստորագրված փաստաթղթում նշվում էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի սահմանների վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի կանոնադրության։ Այս մասին հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ալմա-Աթայի հռչակագրում նշվում էր, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցությունը և հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության միութենական հանրապետությունների միջև: Այսինքն՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն մտնում էր Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ։ Եվ երբ փաստաթղթի շրջանակներում հաստատվեց Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և պարոն Միշելի (Շառլ Միշել-խմբ.) կողմից, որ մենք առանց վերապահումների ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, դա, իհարկե, նպաստում է հետագա աշխատանքների զարգացմանը։ Որովհետև դա լուծում է այն խնդիրը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»,- ասել է Լավրովը։