Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացումը
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Պակիստանի ռազմածովային ուժերի ռազմածովային շտաբի պետ, ծովակալ Մուհամմադ Ամջադ Խան Նիազիի հետ քննարկել է ռազմական համագործակցության հեռանկարները։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հանդիպումը կայացել է Բաքվում, որտեղ Նիազին գտնվում է պաշտոնական այցով։ Կողմերը, մասնավորապես, քննարկել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ համատեղ ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։