Էդուարդ Աղաջանյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը
ИностранныйԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը գրում է.
«Նոյեմբերի 30-ին հանդիպել եմ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:
Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ներկայացրել եմ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:
Քննարկել ենք նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր»: