ՆԱՏՕ-ի խնդիրն է կանխել պատերազմը Ուկրաինայի սահմաններից դուրս․ Ստոլտենբերգ
МирՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է Ուկրաինայի հակամարտության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի առաջադրանքի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ի խնդիրն է աջակցել Ուկրաինային և կանխել պատերազմը Ուկրաինայի սահմաններից դուրս»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը զգուշացնում է ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին անվերահսկելի էսկալացիայի վտանգի մասին։