Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century later Greek torch relay for Paris 2024 kicks off Transparency bill approved amid protest in Georgia The Marriott family opens its 4th hotel complex in Armenia Alen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart Tokayev Armenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issue ‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chief Armenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migration The Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to Armenia Official welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential Palace 

Ստեփանակերտի՝ 2023 թվականի բյուջեն պլանավորվել է 2 մլրդ 442 մլն ՀՀ դրամ

Society

Դեկտեմբերի 1-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։

«Այն վարել են ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական  հանձաժողովի նախագահ Արթուր Հարությունյանն ու  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը:

Քննարկվել են իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցեր:

Ստեփանակերտ քաղաքի 2023 թվականի բյուջեն պլանավորվել է 2 մլրդ 442 մլն ՀՀ դրամ, որից սեփական եկամուտները 660 մլն ՀՀ դրամ են պլանավորել, 600 մլն ՀՀ  դրամ՝ տեղական տուրքեր, 51 մլն ՀՀ ՝ այլ եկամուտներ են նախատեսում: Ընդհանուր բյուջեի 1,7 մլրդ ՀՀ դրամը կկազմի պետական դոտացիան:

«Շրջակա միջավայրի պաշտպանություն» հոդվածով նախատեսում են 1 մլրդ 79 մլն ՀՀ դրամ, բնակարանաշինության և կոմունալ ծախսերը պլանավորել են 488 մլն ՀՀ դրամ, փողոցների լուսավորման համար՝ 179 մլն ՀՀ դրամ, մշակութային ծրագրերի համար 107 մլն ՀՀ դրամ, «Արտադպրոցական կրթություն» հոդվածով 723 մլն ՀՀ դրամ  են պլանավորել. այս և այլ տվյալները ներկայացրել ու պատգամավորների հարցադրումներին պատասխանել է քաղաքապետ Դ. Սարգսյանը: Դրանք վերաբերում էին Աջափնյակի ջրամատակարարմանը,ՊՈԱԿ-ների աշխատավարձերին և այլն:

Ասկերանի շրջանի տարեկան ծախսերը պլանավորել են 200 մլն ՀՀ դրամի չափով, նախորդ տարվա համեմատ՝ 2 մլն 695 հազ ՀՀ դրամով ավել, ոչ ֆինանսական ակտիվների ծախսերը կկազմեն 1 մլն ՀՀ դրամ: Աշխատավարձի ֆոնդը 2 մլն 503 հազ ՀՀ դրամով կավելանա՝ կապված պաշտոնական դրույքաչափերի ավելացման հետ:

Սեփական եկամուտները պլանավորել են 146 մլն ՀՀ դրամ, հարկային եկամուտները կկազմեն 96 մլն ՀՀ դրամ, ոչ հարկային եկամուտները՝ 49 մլն ՀՀ դրամ: Պետական դոտացիան գալիք տարի 13 մլն ՀՀդրամով ավել կլինի:

Մարտակերտի շրջանի ծախսերը պլանավորել են 458 մլն ՀՀ դրամի չափով, նախորդ տարվա համեմատ 0.17 տոկոսով ավել: Սեփական եկամուտները կկազմեն 122 մլն ՀՀ դրամ,12 մլն ՀՀ դրամով ավել:

Մարտունու շրջանի ծախսերը պլանավորել են 476 մլն ՀՀ դրամ: Սեփական եկամուտները կկազմեն 171 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա համեմատ 14 մլն դրամով ավել: Բյուջեի 99.5 տոկոսը կկազմեն ընթացիկ ծախսերը:

Պատգամավորական հարցադրումները վերաբերում էին շրջանների կարողությունների զարգացման ծրագրերին, կառուցվող բնակարանների բաշխմանը և այլն:

Նախագահի աշխատակազմի ծախսերը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Կ.Շահրամանյանը: 833 մլն ՀՀ դրամ պահպանման ծախսերի գերակշիռ մասը բաժին է ընկնում աշխատավարձի ֆոնդին՝ 713 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա համեմատ 43 մլն ՀՀ դրամ ավելացումը պայմանավորված է պաշտոնական դրույքաչափերի բնականոն աճով:

ԱԺ աշխատակազմի պահպանման ծախսերը կազմելու են 794 մլն ՀՀ դրամ, այն 12  մլն ՀՀ դրամով ավել է նախորդ տարվա համեմատ, որից 9 մլն ավելացումը պայմանավորված է  պաշտոնական դրույքաչափերի բնականոն աճով:

Պետական նախարարի աշխատակազմի ծախսերը պլանավորված են 231 մլն ՀՀ դրամի չափով, 6 մլն ՀՀ դրամով ավել նախորդ տարվանից: Բյուջեի 89.2 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը:

ԱՀ նախագահի կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը կազմելու են 349 մլն ՀՀ դրամ:3 մլն ՀՀ դրամը նվազեցումը պայմանավորված է մեկ հաստիքի  ու մի քանի հոդվածներով ծախսերի կրճատմամբ:

Ծախսերի 78 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձային ֆոնդին/274 մլն ՀՀ դրամ/: Ծրագրային  ծախսերը  կազմում են 413, որից 313 մլն ՀՀ դրամը  նախատեսված է պատվիրակությունների ընդունման համար:

Դատական  համակարգի  ծախսերը նախատեսված է 733 մլն ՀՀ  դրամ, որից 650 մլն ՀՀ դրամը աշխատավարձի ֆոնդն է:

Դատախազության պահպանման ծախսերը նախատեսված են 602 մլն ՀՀ դրամ ,8 մլն ՀՀ դրամ ավելացումը պայմանավորված է դասային աստիճանների փոփոխությամբ, կրճատվել են ներքին գործուղումների ծախսերը:

Արդարադատության նախարարության բյուջեն կկազմի 507 մլն ՀՀ  դրամ,48 մլն ՀՀ դրամ ավելացումը պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով,3 մլն ՀՀ դրամ նախատեսված է ներքին գործուղումների,1 մլն ՀՀ դրամ «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով, 2 մլն 800 հազ ՀՀ դրամով էլ ձեռք կբերվեն սարքավորումներ:

Համատեղ նիստը շարունակվել է օրվա երկրորդ կեսին: Քննարկման են ներկայացվել քննչական և պետական տեսչությունների կառավարման  կոմիտեների, հաշվեքննիչ պալատի, պետական վերահսկողական ծառայության , մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական ծառայության խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2023թ ֆինանսավորման հարցերը:

Քննչական կոմիտեի ծախսերը կկազմեն 580 մլն ՀՀ դրամ, որի 88.5 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, այն 96 մլն ՀՀ դրամով ավել է լինելու՝ պայմանավորված հաստիքների ավելացմամբ ու գործակիցների փոփոխությամբ:

ԱՀ հաշվեքննիչ պալատի 2023 թվականի ծախսը՝ պալատի խորհրդի նախագահ Տիգրան Ծատրյանի փոխանցմամբ՝ կազմելու է  197 մլն 617.6 հազ ՀՀ դրամ, որը աճել է  նախորդ տարվա նախատեսվածից 3 մլն 533.7 հազ ՀՀ դրամով:

ԱՀ պետական վերահսկողական ծառայության հանրային ծառայությունների ապահովման համար 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 222 մլն 867,3 հազ. ՀՀ դրամ: Ծառայության պետ Մ. Աբրահամյանը մանրամասն ներկայացնելով  ֆինանսների բաշխումը ըստ առանձին հոդվածների, նշել է, որ   2022 թվականի 9 ամիսների կտրվածքով պետական բյուջեի նախագծով Ծառայության համար նախատեսվել էր 164 մլն 496,6 հազ. ՀՀ դրամ:

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ կոմիտեի պահպանման ծախսերը նախատեսվում է 339 մլն 441 հազ 800 ՀՀ դրամ, որից աշխատավարձի ֆոնդը կազմելու է 326 մլն 297 հազ 700 ՀՀ դրամ, որը կազմում է կոմիտեի ընդհանուր բյուջեի 96 տոկոսը:

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ 2023թ. պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք գումարը կազմելու է  82 մլն 333 հազ 400 ՀՀ  դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 4 մլն 565 հազ 500 ՀՀ դրամով: Աշխատավարձի ֆոնդը ավելացել է 4 մլն 502 հազ900 ՀՀ դրամով, որը պայմանավորված է գործող օրենսդրության համաձայն պետական ծառայողների աշխատանքնային ստաժի գործակիցների ամենամյա և համապատասխանաբար

«Պետական ծառայության վարձատրության» մասին օրենքի համաձայն կիսամյակային պարգևատրության ֆոնդի աճով, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի օգնականի մեկ միավոր հաստիքի ավելացմամբ: Աշխատավարձային ֆոնդը կազմում է 75 մլն 683 հազ 700 ՀՀ դրամ:

Քաղծառայության խորհրդի 2023թ-ի պահպանման ծախսերը նվազել են  525 հազ ՀՀ դրամով՝ կազմելով 123.8 մլն ՀՀ դրամ:

Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի  ներկայացրած տեղեկատվության՝ 2023թվականին կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեի ծախսը կազմելու է 92 մլն 935.8 հազ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ  աճել է 4 մլն 588.3  հազ ՀՀ դրամով՝ պայմանավորված աշխատավարձի բնականոն աճով:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Putin Discusses Middle East Escalation with Iranian President Raisi in Phone CallAmbassador to Armenia: Impossible to ignore high-ranking Iran official’s words about bordersCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century laterGreek torch relay for Paris 2024 kicks offArmenia Investigative Committee conducts searches at health ministry, medical centerAzerbaijan’s position is inconsistent with its own position in the Azerbaijan v. Armenia case, Constantinos SalonidisThe delegation led by Alen Simonyan is departing for Lithuania on an official visitWhat President of Azerbaijan calls its ‘patriotic war’, resulted in the complete ethnic cleansing of Nagorno-Karabakh, Pierre d'ArgentArmenia representative for international legal matters: Azerbaijan children are taught to kill ArmeniansUN Chief, Iran Foreign Minister discuss tensions in MideastMélanie Joly welcomes the joining of Canada's first expert to EU mission in ArmeniaTransparency bill approved amid protest in GeorgiaThe Marriott family opens its 4th hotel complex in ArmeniaIAEA chief: Presence of enriched uranium in Iran does not mean it has nuclear weaponsNo internet access required? How AI will work in iPhoneOil Prices UpMFA spox: Iran does not seek escalation of tensions in regionLee Hsien Loong to step down as Singapore prime minister in MayDollar, euro gain value in ArmeniaA fight broke out in the Parliament of GeorgiaAlen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart TokayevArmenia's Foreign Ministry responded to publication about negotiating with London on issue of immigrantsArmenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issuePresident of Kazakhstan proposes joint investment projects to ArmeniaSweden MP hopes Europe will view Armenia as part of European cultural family, democratic Western civilizationDiscontinued Rolex Daytona Le Mans now selling for $320,0003 best smartphones under $160Protest against draft law 'On Transparency of Foreign Influence' taking place near Georgian Parliament buildingWe welcome aspiration of Armenia and Azerbaijan to conclude peace treaty: Tokayev‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chiefYerevan and Astana to become sister cities: Mayor of Yerevan and Äkım of Astana signed agreementPapoyan and Shakkaliyev signed road map of trade and economic cooperation between governments of Armenia and KazakhstanUnidentified persons set fire to Armenian cemetery in FresnoArmenia's Yerevan, Kazakhstan's Astana become sister citiesTokayev: Kazakhstan ready to offer platform for Armenia-Azerbaijan negotiationsTehran airports reopenArmenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migrationThe Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to ArmeniaOfficial welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential PalaceArmenia PM, Kazakhstan president holding private conversationKazakhstan president arrives in ArmeniaSwedish Parliament member hopes Europe will view Armenia as part of European civilization in the futureThe Armenian Foreign Ministry stated the need to avoid further confrontation in the Middle EastCNN: Iran UAVs and missiles fired at Israel failed to hit their targets Lebanon closed airspace, Jordan imposed a state emergency in all provinces IRNA: Iran fired first wave of ballistic missiles at targets in IsraelIran's supreme leader: Israel will be punishedBayer Leverkusen takes huge step towards ending Bayern Munich’s Bundesliga dominanceBlinken stands by US’ ‘ironclad commitment’ to defend Philippines amid fears of China conflict
Most Popular