Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. Չախալյան ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Սամվելի գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Ցուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով 

ՀՀ-ն Ուկրաինայի հայերի կողքին է․ Զապորոժիեի մարզի Հայերի միության ներկայացուցիչները բարձր մակարդակի ընդունելության արժանացան կառավարության և նախագահի կողմից

Հասարակություն

Նոյեմբերի 17-ից 19-ին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները հյուրընկալել էին ուկրաինահայ մի խումբ գործարարների և համայնքների նախագահների, որոնց թվում էր նաև Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահը։

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը: Քննարկվել են ՀՀ-ում ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև հայ-ուկրաինական հարաբերությունները։

Իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ քննարկման արդյունքում գործարարների ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի գործնական կդառնա և նշել, որ Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք և սահմանափակում չկա, որևէ մեկին արգելված չէ որևէ բան արտահանել կամ ներմուծել, և իհարկե, արգելքները կամ սահմանափակումները վերաբերվում են միայն նրան, ինչ վերաբերվում է բոլորին: 

Վարչապետը և հանդիպմանը մասնակից կառավարության մյուս անդամները պատասխանել են գործարարներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և այլն:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուկրաինահայ գործարարների հետ հանդիպանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրա-տնտեսական տեսանկյուններից։ Իր խոսքում Հանրապետության նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ ուկրաինահայ գործարարների այցելությունն առանձնահատուկ գնահատելի է՝ նկատի ունենալով նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանը բարձր գնահատեց ՀՀ կառավարության կողմից արժանացած ընդունելությունը՝ նշելով, որ նման մակարդակի հյուրընկալում նախկինում դեռևս չի եղել։ 

«Որպես Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահ՝ հանդիպմանը, բնականաբար, ինձ հետաքրքիր էր նաև հայ-ուկրաինական հարաբերություններին առնչվող հարցերը, մասնավորապես, այս շրջանում, երբ Ուկրաինան գտնվում է ծանր դրության մեջ, հատկապես, որ այնտեղ 400․000 հայեր են ապրում։ Ես հարց ուղղեցի, թե հայերին աջակցություն ցուցաբերելու հետ կապված ինչ գործընթացներ են տեղի ունենում, և ի ուրախություն ինձ՝ դրական մեսիջ ստացանք և′ վարչապետից, և′ նախագահից, և′ կառավարության անդամների կողմից․ բոլորը մտահոգ են Ուկրաինայում տիրող իրավիճակով և այս հարցում միակարծիք՝ Ուկրաինային օգնություն պիտի տրամադրեն տարբեր ձևաչափերով»,-ասաց Արտաշես Սարգսյանը և հավելեց, որ բարձր է գնահատում նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի ջանքերը։ 

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրան այս հանդիպումը կազմակերպելու համար, այն կարող է լավ օրինակ ծառայել, որպեսզի մյուս երկրների դեսպաններն էլ այսպիսի նախաձեռնություններով հանդես գան, այն, կարծում եմ, ոգեշնչող կարող է լինել։ Նշեմ նաև, որ Վլադիմիր Կարապետյանը անձամբ եկել է Զապորոժիեի հայկական եկեղեցի, հանդիպել հոգևորականների հետ, նրա այցը նաև դրական ազդակ էր տեղի հայ համանքին, որովհետև նրանք տեսան, որ իրենք միայնակ չեն, աջակցություն կա։ Հատուկ նշեմ նաև, որ մեր եկեղեցու տեր հայրը «Վերխովնա Ռադայի» կողմից հատուկ մեդալի է արժանացել այն բանի համար, որ մեր եկեղեցին նաև հումանիտար գործունեություն է իրականացնում։ Զապորոժիեի հայերին մեծ աջակցություն է տրամադրում նաև իմ տեղակալը՝ Ռուդոլֆ Հակոբյանը, որը կամավորության սկզբունքով գործունեություն է իրականացնում:

Նշեմ ՝ կարևոր քայլ էր նաև այն, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը կազմակերպեց Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների և դեսպանությունների ներկայացուցիչների այցը Նիկոլաև և Խերսոն քաղաքներ: ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հայկ Թորոսյանը ևս մասնակցեց այցին»,-ասաց նա։

Արտաշես Սարգսյանն ասաց, որ իրենք մշտապես լինելու են Ուկրաինայի կողքին և աջակցելու են ՌԴ կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով տուժած և′ ուկրաինացիներին, և′ հայերին։ 

«Ուկրաինայում ապրող հայերիս համար այս երկիրը մեր երկրորդ հայրենիքն է, մենք այն սիրում ենք և չենք կարող չաջակցել, այս երկիրը մեզ բազմաթիվ հնարավորություններ է տվել, մենք կապված ենք Ուկրաինայի հետ, իմ երեխաներն այստեղ են ծնվել և մեծացել, իմ հայրն այստեղ է թաղված, կարող եմ ասել նաև, որ մենք պարտք ենք այս երկրին և մեր ուժերի ներածին չափով անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի Ուկրաինան կրկին ոտքի կանգնի և վերստին ծաղկի»,-ասաց Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահը։

 

Կարդացեք նաև՝ Մեծ Եղեռնին ընդառաջ` Զապարոժիեի հայերի միությունը ծառատունկ է իրականացրել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվիՓաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն ԱյվազյանԿոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. ՉախալյանՊետք է Նիկոլի հարցը լուծենք, որ պարզ էրեսով կարողանանք գնալ «Եռաբլուր»՝ մեր տղերքի մոտ. ՉախալյանԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Սամվելի գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է «Ինժեներական քաղաք»Եկել ենք՝ Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերելՈստիկաններն ինձ զգուշացնում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբանՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ Փաշինյան Կհստակեցվեն դպրոցի վարչատնտեսական կառավարչի գործառույթներըԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներովՎաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբանՌուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրներըԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա ՇիմոնիտենՍա պետք է համազգային մեծ շարժում դառնա, ժողովուրդ, միացեք Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը (տեսանյութ)«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է հրապարակել Եվրահանձնաժողովը 33 մլն եվրո կհատկացնի Երևանին«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնիցՔննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունըՄարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած«Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Վարդան Ղուկասյանի աջակիցներ. «Մեր նպատակն ա, որ պրծնենք էս իշխանությունից»Այստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացի Նավթի գները նվազել ենՆիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. ՇարմազանովՊիտի 15 մլն փող մուծես, որ տղեդ բանակ չգնա, աղքատի տղերքը կգնան, աշխատող մարդու վրա թքած ունենՎահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենքՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԹանկարժեք մետաղների գներՌուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. ԱբրահամյանԱպրիլի 18-ի աստղագուշակՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԿոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կանՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18
Ամենադիտված