Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» «Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից 

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը որպես գիտության ոլորտում Հայաստանի և Արցախի միասնականության խորհրդանիշ

Գիտություն և Մշակույթ

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արցախի երիտասարդ 

գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2022 թ. 3-րդ (14-րդհամարի շնորհանդես-քննարկումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ա.Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում, ինչը Պարբերականի և Կենտրոնի միջև երկար տարիների համագործակցության արդյունք է:

Նոր համարի քննարկումը կազմակերպվել է հենց դեկտեմբերի 1-ին՝ ի նշանավորումն Մայր Հայաստանի և Արցախի վերամիավորման 33-ամյակի, որին մասնակցել են Պարբերականի խմբագրակազմը, հոդվածագիրները և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը շնորհանդես-քննարկման սկզբում շնորհակալություն է հայտնել հոդվածագիրներին՝ որակյալ աշխատանքներ ներկայացնելու և վստահելու, կույր գրախոսներին՝ բարեխիղճ և սրտացավ աշխատանքի համար, նաև խմբագրական խորհրդին ու Պարբերականի աշխատակազմին: Նա նշեց, որ նոր համարում տպագրվել է 27 հեղինակների 22 գիտական հոդված և 2 գրքի գրախոսություն, որոնցից 2-ը գիտությունների դոկտոր են, 5-ը՝ գիտությունների թեկնածու, 16-ը՝ ասպիրանտ ու հայցորդ, 2-ը՝ գիտաշխատող, իսկ 2 գրքերի գրախոսության հեղինակները նույնպես գիտությունների թեկնածուներ են:

Ներկաներին ողջունեց Կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը՝ բարձր գնահատելով ձևավորված համագործակցությունն ու «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի հերթական համարի շնորհանդես-քննարկումը Կենտրոնում կազմակերպելու Ա.Հարությունյանի նախաձեռնությունը:

Շնորհանդես-քննարկման ժամանակ ելույթ ունեցան բ.գ.թ. Սոնա Հակոբյանը, ք.գ.թ., դոցենտ Կատերինա Ալթունյանը, տ.գ.թ., դոցենտ Վարդուհի Գյոզալյանը,  բ.գ.թ. Արտյոմ Տոնոյանը, Սիրանուշ Փարսադանյանը, Քրիստինե Մելքումյանը, Քրիստինե Արշակյանը, Վարդուհի Սարգսյանը, Լուսինե Ծպնեցյանը և Սվետլանա Բաղդասարյանը, ովքեր իրենց խոսքում կարևորեցին պարբերականի դերը որպես գիտության բնագավառում Հայաստանի և Արցախի միասնականության խորհրդանիշի, միջազգային գիտական չափանիշներին իրապես համահունչ, բազմաբովանդակ, արդիական, առավել հետաքրքիր, նաև օտարերկրյա հեղինակների հրապարակումներով աչքի ընկնող, միջազգային ասպարեզում արդեն մեծ համբավ վայելող, Արցախյան ներկայիս մարտահրավերների համակողմանի վերլուծությանն առանձնակի տեղ հատկացնող  և դրանց գիտական լուծման ուղիներ առաջարկող պարբերականի:

Պարբերականն առանձնանում է նաև հրապարակումների նկատմամբ գիտական խտրականության բացառմամբ, անաչառությամբ և այս կամ այն հոդվածն ընթացքավորվում ու տպագրվում է՝ հիմք ընդունելով դրա գիտականությունն ու արդիականությունը, այլ ոչ հեղինակի կարգավիճակի առկայությունը կամ բացակայությունը: Արդյունքում երիտասարդ, խոստումնալից ու մեծ ներուժ ունեցող գիտնականների համար  ոգևորության և աճի նոր հնարավորություն է ընձեռնվում:

Ելույթ ունեցողները միաժամանակ ընդգծեցին գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի և նրա թիմի հսկայածավալ, արգասաբեր աշխատանքը, հետևողական ջանքերը, անմնացորդ նվիրումը, հայրենասիրական և բարոյակամային բարձր որակները:

Նրանք միաժամանակ շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեցին պարբերականի նոր համարի լույս ընծայման առթիվ, իսկ հոդվածագիրները շնորհակալություն հայտնեցին պարբերականում հրապարակումներով հանդես գալու հնարավորության ընձեռնման համար և միաժամանակ ցանկացան հետագա համարներում հանդես գալ նորանոր հրապարակումներով:

Վերջում Ավետիք Հարությունյանը խմբագրակազմի անունից խորին շնորհակալություն է հայտնել «Hi-Am» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս Նշան Աճեմյանի, և Սերգեյ Գևորգյանին (ք.Օտտավա, Կանադա) «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2022 թ. 3-րդ (14-րդ) համարի տպագրությանն աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ Արցախին առնչվող գիտական նախագծեր ֆինանսավորելը վարակիչ կլինի մեր մյուս հայրենակիցների համար:

Հիշեցնենք, որ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը հայկական այն սակավաթիվ հանդեսներից է, որի բոլոր համարները զետեղված են ռուսական www.elibrary.ru գիտաչափական շտեմարանում, ինչն էլ հեղինակներին հնարավորություն է տալիս իրենց հետազոտության արդյունքները ներկայացնել բազմամիլիոնանոց լսարանին (ընդհանուր 38.5 միլիոնից ավելի նյութ): Պարբերականի բոլոր հոդվածները տեղադրված են նաև www.cyberleninka.ru գիտական էլեկտրոնային գրադարանում, որն ունի 2.7 միլիոնից ավելի նյութ, իսկ ամսվա կտրվածքով՝ 6 միլիոնից ավելի այցելու: Գլխավոր խմբագիրը, խոսելով տարբեր գիտաչափական շտեմարաններում Պարբերականի բոլոր համարների ներկայացվածության մասին, շնորհակալություն հայտնեց այդ աշխատանքների համակարգող և իր օգնական Արմեն Բեգլարյանին՝ աշխատանքը բարեխղճորեն ու օպերատիվորեն իրականացնելու համար:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (տեսանյութ) Եթե այսպես շարունակվի՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում դառնա գործնականում անհնարին․ ՓաշինյանՇատ բան է կախված մեր երկրների փոխգործակցությունից․ Ալիևը՝ ՊուտինինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ով դեմ է գյուղերի հանձնմանը` ռուսամոլ է, ով կողմ է` հայրենասեր. իշխանական պրոպագանդան բանականության հետ կապ չունի․ Դանիելյան48 ժամը լրացել է․ Միհրան Պողոսյանը պատրաստվում է իշխանափոխություն անելՊատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա․ ՓաշինյանՌուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են իրականացնում Հայաստանի դեմ․ Ալեն Սիմոնյան29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ. Փաշինյան «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ»․ հարց՝ Փաշինյանին Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված