Քիմ Քարդաշյանին քննադատել են այն բանի համար, որ նրա երեխաներին առավոտյան արթնացնում է դաշնակահարը
PhotosՔիմ Քարդաշյանը ծաղրի է ենթարկվել պրոֆեսիոնալ դաշնակահարուհու վարձելու համար, ով նրա երեխաներին առավոտյան զարթուցիչի փոխարեն արթնացնում է երաժշտությամբ։
Քիմը բացատրել է, որ վերջերս իր երեխաներին ամեն առավոտ արթնացնում է մի դաշնակահար, ով երեխաների համար Սուրբ Ծննդյան մեղեդիներ է նվագում:
Քարդաշյանի բաժանորդները երկիմաստորեն են գնահատել աստղի գաղափարը։ Ոմանք ծաղրել են հարուստ մարդկանց ապրելակերպը, որոնց քմահաճույքները պետք է հոգան հասարակության բոլոր խավերի մարդիկ:
««Ինչո՞վ է վատ սովորական Spotify-ը», «Այսպիսով, Քիմը վճարում է մի երաժշտի, ով ամեն առավոտ արթնացնում է իր երեխաներին։ Ինձ արթնացնում էր «արագ վեր կաց, դպրոց պետք է գնաս» արտահայտությունը, «Հավանաբար, դա է պատճառը, որ նրան անհրաժեշտ է ամսական 200 հազար դոլարի չափով ալիմենտ»»,- գրել են բաժանորդները։