Պապիկյանը հանդիպել ու զրուցել է ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ (լուսանկարներ)
ԲլոգոսֆերաՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դեկտեմբերի 2-ին ԶՈՒ ԳՇ պետ,
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել եմ N բանակային զորամիավորում:
Զորամասերից մեկում հանդիպել եմ հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:
Այնուհետև հանդիպել ու զրուցել եմ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ, հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ:
Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել եմ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:
Շրջայցի ընթացքում հարգանքի տուրք եմ մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
Այցի ավարտին ծանոթացել եմ զորամասի տարածքում կառուցվող նոր
զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին»: