Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելուն Հրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ուշագրավ գնումները. ինչի՞ վրա են ուղղվել պետբյուջեի գումարները Ալիևի աչքը պետք է մտցնել վկայությունները, որ նույնիսկ ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել․ Վարդան Ոսկանյան Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համար Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Երասխի հատվածում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել 

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը և հավելել, որ այսօրվա նիստը անցկացվում է նաև այդ հանգամանքը հաշվի առնելով: «Պիտի ընդգծեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էինք ձեռք բերել և, կարծես, դրանց իրականացումն ընթացքի մեջ է: Մասնավորապես, հիշում եմ, որ պայմանավորվել էինք վավերացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, և դա արդեն տեղի է ունեցել Ազգային ժողովում:

Ուզում եմ ասել հետևյալը. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով քաղաքական կամքի բացակություն կամ պակասություն մենք չունենք: Եվ ցանկանում եմ ընդգծել, որ նաև իմ անձնական ընկալմամբ և ընդհանրապես մեր կառավարության մոտեցմամբ մենք հարցը չենք դիտարկում բարեգործության տրամաբանության մեջ, որովհետև խոսքը մեր երկրում մարդկանց ներուժի լիարժեք զարգացման և օգտագործման մասին է: Եվ այս առումով, չգիտեմ ինչքանով է դա լավ կամ վատ հնչում, իմ և մեր կառավարության վերաբերմունքը չի տարբերվում, որովհետև խոսքը մեր երկրում մարդկային պոտենցիալը զարգացնելու և դա ի նպաստ մեր երկրի զարգացմանը ներդնելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու մասին է:

Նաև գործնական քայլեր կան, որ առաջիկայում մենք կանենք: Մասնավորապես, տեղյակ եք, որ այժմ Զինված ուժերում և մի շարք այլ ծառայություններում բարեփոխումներ ենք իրականացնում: Նկատեցի, որ, օրինակ՝ շատ ծառայություններում որոշակի սահմանափակումներ կան մարդկանց ծառայության մեջ ներգրավելու: Ես հանձնարակական եմ տվել, որպեսզի Զինված ուժերում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արտաքին հետախուզական ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում նկատի ունենալ և հաշվի առնել, որ ակնհայտորեն կան հաստիքներ, աշխատատեղեր, որոնց պարագայում սահմանափակումներ մտցնելու որևէ տրամաբանություն չկա:

Հետևաբար, հույս ունեմ, որ այս առումով էլ առաջիկայում մենք որոշակի փոփոխություններ կունենանք: Օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցակարգային լուծումների ենք գնացել, որպեսզի հնարավոր լինի այն մարդկանց համար, ովքեր լիարժեք կարող են աշխատել ոլորտում՝ աշխատեն, oրինակ, նույն Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Նույն էլ հիմա ժամանակակից պայմաններում բոլոր ոլորտներում կա հնարավորություն, և մենք պետք է հարցի դիտանկյունը փոխենք և հակառակը սկսենք:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեր նպատակն այն է, որ մենք հենց նախադպրոցական կրթությունից նպաստենք երեխայի պոտենցիալի լիարժեք զարգացմանը և բացահայտմանը: Եվ մեր քաղաքականության մեջ որևէ ձևով չպետք է այս առումով տարբերակենք հաշմանդամություն ունեցող երեխաներին հաշմանդամություն չունեցող երեխաներից: Բոլոր երեխաներն էլ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն, որովհետև մեկն ավելի չար է, մյուսը պակաս և այլն: Հարցի մեր ընկալումը տեղավորվում է այս շրջանակում:

Իհարկե, կան բազմաթիվ հարցեր՝ սկսած ենթակառուցվածքայինից, վերջացրած սոցիալ-հոգեբանական: Հանրային հոգեբանության մեջ էլ կա փոփոխություններ բերելու անհրաժեշտություն: Բայց նաև սա այն հարցը չէ, որ մենք պիտի հույս ունենանք, որ մի շաբաթում կլուծենք: Մյուս կողմից էլ՝ մենք այս ճանապարհին ոչ մի վայրկյան կանգ առնելու իրավունք չունենք: Եվ հույս ունեմ, որ կկարողանանք դինամիկա ունենալ և այդ դինամիկայով առաջ շարժվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումից հետո նախատեսվող քայլերն ու գործողությունները: Նիստի մասնակիցները ողջունել են արձանագրության վավերացումը և նշել, որ այս գործընթացը ձգվում էր ավելի քան 12 տարի:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը, մասնավորապես, բազմաբնակարան շենքերում, հասարակական նշանակություն ունեցող հաստատություններում մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Վարչապետն ընդգծել է, որ այս առումով կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերի իրականացումը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրազիլիայում վեց մետրանոց օձը ոչխար է կուլ տվել (տեսանյութ)Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելունՀրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ուշագրավ գնումները. ինչի՞ վրա են ուղղվել պետբյուջեի գումարներըԱլիևի աչքը պետք է մտցնել վկայությունները, որ նույնիսկ ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել․ Վարդան Ոսկանյան Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԵթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համարԽոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Քրիս Բրաունը պար է կատարել երկրպագուհու համար և փչացրել նրա հարաբերությունները սիրելիի հետԵրասխի հատվածում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել Ինչ ունեցվածք են հայտարարագրել Դիլիջանի ավագանու ՔՊ-ական անդամներըԼուկաշենկոն հայտարարել է դիվերսանտների դեմ գործողություններ իրականացնելու մասինՄեղրիում ռուսական զորամասը պլանային պայթեցման աշխատանքներ կանի, խուճապի չմատնվե՛լ․ Սյունիքի մարզպետարան Աննա Հակոբյանը հանդիպել է Բարսեղ Թումանյանի և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենի հետ Թրամփը ցանկանում է ձեռնաշղթաներով ներկայանալ դատարան ու նիստը վերածել ներկայացման․ GuardianՔննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության ռիսկն այժմ ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներումՄակրոնը հայտարարել է, որ չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել Էրդողանի հակառակորդ ՔըլըչդարօղլունՄիրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային վիճակի զարգացումները Կգնաք ու ձեր էժանագին զեղծարարությունները կանեք ձեր գյուղական մեյդաններում․ Արտակ ԲեգլարյանԱզգային փոքրամասնությունների մեր հարգելի քույրերը և եղբայրները չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա. ՓաշինյանԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն անհանգստացած է Արցախում առաջացող հումանիտար ճգնաժամովՃապոնիան Ուկրաինային 470 մլն դոլար անհատույց օգնություն կտրամադրի Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը. ԱՆ-ն պարզաբանում է Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Արարատ Միրզոյան ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից. 24News.am Սոլովյովի հյուրը ուղիղ եթերում ուշագնաց է եղել (տեսանյութ)Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի օդանավակայանը Քանդել ենք կառուցելու նպատակով․ Սանոսյանը՝ փողոցները քանդելու ու տարիներով չնորոգելու մասին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն 5 քասախցիներ կանգնեցրել են «Մերսեդես»-ը և ծեծել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն Ագրեսիայի վտանգ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ կա. Միրզոյան Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում. նախատեսված է մինչև 120 հոգու համար Ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի հետ ինչ որ բան պայմանավորվել, եթե մեկ է՝ դրանք էլի խախտվելու են Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը. ՊԵԿ Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ. Շոյգու Մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի հիմնանորոգումը Հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չեն եղել 100 տարի, և մենք միասին ենք այդ փոփոխությունների հեղինակը. Ծինփինը՝ ՊուտինինՄենք պիտի հասնենք խաղաղության՝ ի հեճուկս Ադրբեջանի մղումների. Վահագն Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է. կառավարության հետ հարցուպատասխանը՝ ուղիղ Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը ավելի թանկ է, քան որոշ պաշտոնյաների հիփոթեքով բնակարանները
Ամենադիտված