Կինը ծանոթացել է իր քրոջը սպանողի եղբոր հետ և սպանել նրան
ՀասարակությունՌԴ Ամուրի մարզում դատարանը ութուկես տարվա ազատազրկման է դատապարտել Պրոգրես գյուղի 21-ամյա բնակչուհուն, ով դանակահարել է 23-ամյա ռուսաստանցուն։ Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչությունից։
Հետաքննության տվյալներով՝ այս տարվա հուլիսի 9-ին Սովետսկայա փողոցի տներից մեկի բակում աղջիկը ալկոհոլ է խմել մի երիտասարդի հետ, ում հետ նոր էր ծանոթացել։ Զրույցի ընթացքում նա տեղեկացել է, որ իր զրուցակիցը տեղի բնակչի եղբայրն է, ով 2019 թվականին իր քրոջ սպանության համար դատապարտվել է 21 տարվա ազատազրկման։
Երբ գնացել են ավտոտնակներ, աղջիկը, թշնամություն զգալով, դրամապանակից դանակ է հանել ու դրանով հարվածել տուժածի պարանոցին։ Ստացած վնասվածքից ռուս տղամարդը շուտով մահացել է տեղի հիվանդանոցում։
Ձերբակալությունից հետո աղջիկը հայտարարել է, որ սպանել է նոր ծանոթին, քանի որ վերջինս փորձել էր բռնաբարել իրեն։ Սակայն ավելի ուշ նա փոխել է ցուցմունքն ու ասել ճշմարտությունը։