Թուրք հեռուստամեկնաբանին հեռացրել են աշխատանքից ԱԱ-2022-ի հանդիպման ընդմիջման ժամանակ
ՍպորտԹուրք ֆուտբոլային մեկնաբան Ալպեր Բաքիրջիգիլը աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Կանադա - Մարոկկո հանդիպման ընդմիջմանը հեռացվել է աշխատանքից եթերում հայտնի թուրք ֆուտբոլիստ Հական Շուքյուրին հիշատակելու համար։ Նա նշել էր, որ աշխարհի առաջնություններում պատմության մեջ ամենաարագ գոլը խփել է Շուքյուրը, հաղորդում է TRT-ն։
Բաքիրջիգիլը սոցցանցերում գրել է, որ իրեն ազատել են աշխատանքից, սակայն աղբյուրը պնդում է, որ մինչ այժմ նա միայն զգուշացում է ստացել։
Աշխատանքից հեռացումն ունի քաղաքական շարժառիթ։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Շուքյուրը սկսել էր քաղաքական գործունեություն ծավալել։ 2015-ին Էրդողանի կառավարությունը նրան մեղադրեց ծայրահեղական ընդդիմադիրների հետ կապ ունենալու մեջ։ Շուքյուրը ընդդիմադիր հայացքների համար հետապնդումներից հետո լքել էր Թուրքիան, իսկ հիմա տաքսու վարորդ է ԱՄՆ-ում։