Կատարում անցկացվող աշխարհի առաջնությունում այսօր կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը
Sport
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Կատարում անցկացվող աշխարհի առաջնությունում կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
1/8 եզրափակչի առաջին խաղը նախատեսված է 19։00-ին։
A խմբի հաղթող Նիդերլանդների հավաքականը կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված ԱՄՆ-ի ընտրանու հետ։
Օրվա մյուս խաղում, որը կմեկնարկի 23։00-ին, C խմբում առաջին տեղը զբաղեցրած Արգենտինայի հավաքականը կմրցի Ավստրալիայի ընտրանու հետ, որը երկրորդն էր D խմբում։