Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակը վատթարացել է
СпортԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն տեղափոխվել է պալիատիվ օգնության բաժին, քանի որ նրա մարմինն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային՝ հաստ աղիքի քաղցկեղի դեմ պայքարում:
Պալիատիվ օգնության նպատակն է կանխարգելել և մեղմացնել այն հիվանդների տառապանքը, ովքեր բախվում են կյանքին սպառնացող կամ անբուժելի հիվանդության հետ:
Աշխարհի եռակի չեմպիոնը հոսպիտալացվել էր անցած երեքշաբթի այտուցի և սրտի անբավարարության պատճառով։ Հինգշաբթի օրը կլինիկան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նախկին ֆուտբոլիստի վիճակը կայուն է։ Պելեի դուստր Քելին նույնպես ասել է, որ հոր կյանքին վտանգ չի սպառնում։