Ուրուգվայի պաշտպանը հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրենին, իսկ հարձակվող Էդինսոն Կավանին շրջել է VAR-ի մոնիտորը
SportՈւրուգվայի հավաքականի եւ իսպանական «Վալենսիայի» 35-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում Գանայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո հանդերձարան գնալիս հարվածել եւ շրջել է VAR-ի մոնիտորը։
Հիշեցնենք, որ Ուրուգվայը չի նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Նշվում է, որ հանդիպումից հետո հարավամերիկյան թիմի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը, փորձելով մոտենալ մրցավար Դանիել Զիբերտին, արմունկով հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրեն Քոլին Սմիթի գլխին։
Այնուհետև Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստն սկսել է բղավել և մի քանի արտահայտություն արել, որոնք, հնարավոր է, ուղղված էին նույն Սմիթին ու մրցավարներին։
Հաղորդվում է, որ Խիմենեսը նրանց «գող» է անվանել։