Մոսկվայում փաստաբան Գենադի Ուդունյանը հարվածել է ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովի նախկին կնոջ գլխին․ Baza
Այլ
Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկվել «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովի նախկին կինը՝ Դարիա Գլուշակովան։ Նրան հարվածել է նախկին սիրեցյալը՝ փաստաբան Գենադի Ուդունյանը՝ խանդի պատճառով, գրում է Baza տելեգրամյան ալիքը։
Դարիայի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել «Լոտտե Պլազա» հյուրանոցում նոյեմբերի 23-ի երեկոյան։ Նախնական տվյալներով՝ աղջիկն այնտեղ է եղել իր նոր ընտրյալի հետ։
Այս մասին իմացել է նրա նախկին ընկերը՝ փաստաբան Գենադի Ուդունյանը։ Նա գնացել է հյուրանոց՝ մրցակցի հետ հարցեր պարզելու։ Բայց ի վերջո Դարիան է հարված ստացել գլխին Ուդունյանի կողմից։
Նշվում է, որ աղջիկը գնացել է հիվանդանոց։ Բժիշկները ուղեղի ցնցում են ախտորոշել և նրան ուղարկել տուն՝ բուժման: