Բլոգերը մատնանշել է ամուսնալուծված տղամարդկանց հետ սեքսով զբաղվելու առավելությունները
Ամուսնալուծված տղամարդիկ ինտիմ շփման ժամանակ վերմակի տակ իսկական «դիսկոտեկ» են կազմակերպում, ասել է ավստրալացի սեքս-բլոգեր և հաղորդավարուհի Ջանա Հոքինգը։ Daily Mail-ի սյունակում նա մատնանշել է ամուսնալուծվածների հետ մտերմության առավելությունները:
Հոքինգի խոսքով՝ ինքը երեք ամուսնալուծված տղամարդու հետ է հանդիպել, և նրանք բոլորն էլ ուրախացել էին կրկին ժամադրության գնալու հնարավորություն ունենալու համար։ «Նրանք հոգատար էին, քաղաքավարի և այնքան էին ժամանակից հետ մնացել, որ դրանք հնաոճ հանդիպումներ էին: Մենք զանգահարում էինք իրար, բայց հաղորդագրություններ չէինք գրում, ճաշում էինք լավ ռեստորանում, այլ ոչ թե խմում կասկածելի բարում », - օրինակ է բերել նա:
Բացի այդ, բլոգերը խոստովանել է, որ նման տղամարդիկ լավն են անկողնում։ «Մի բան կարող եմ ասել՝ դա էմոջի «կրակն» է։ Այն տղաները, որոնց հետ ծանոթացել էի, իսկական դիսկոտեկ էին կազմակերպում վերմակի տակ, քանի որ մինչ ամուսնալուծությունը նրանք քիչ էին սեքսով զբաղվել»,- գրել է Հոքինգը՝ հավելելով, որ սեքսին կարոտած նման տղամարդկանց դեմքերը բառացիորեն փայլում են:
Միաժամանակ, նա զգուշացրել է, որ ամուսնալուծության պահից պետք է անցնի առնվազն մեկ տարի։ «Նրանց ժամանակ է պետք մտքերը կարգի բերելու, խնջույքի կարիքը վերապրելու, անցյալը բաց թողնելու համար: Ես պատրաստ չեմ ևս մեկ ժամադրության մի տղայի հետ, ով երեկ է փախել իր ամուսնությունից և դժգոհում է, թե ինչպես է իր նախկինը զզվեցրել իրեն: Դա ժամադրություն է, ոչ թե հանդիպում հոգեթերապևտի հետ»,- եզրափակել է Հոքինգը: