Տիտեն հաստատել է, որ Նեյմարը կմասնակցի Հարավային Կորեայի դեմ խաղին
ՍպորտԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կկարողանա մասնակցել ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Հարավային Կորեայի դեմ խաղին։
Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք Նեյմարը կկարողանա՞ մասնակցել խաղին, ինչին Տիտեն դրական պատասխան է տվել։
Հիշեցնենք՝ Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Սերբիայի դեմ խաղում և այդ ժամանակից ի վեր այլևս խաղադաշտ դուրս չի եկել։ Երեկ ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները։
Հարավային Կորեայի հետ 1/8 եզրափակչի խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 5-ին, և կմեկնարկի ժամը 23։00-ին։