Ոստիկանները Երևանի 2 հասցեում ապօրինի զենք–զինամթերք են հայտնաբերել. ձերբակալվածներ կան Հիմա ու՞մ են պետք ձեր կոկորդիլոսյան արցունքները․ Շարմազանով Կոտայքի մարզում երեկվանից որոնվող 38-ամյա տղամարդու BMW-ն հայտնվել է ձորում, հայտնաբերվել է նրա դին Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան և հնդիկ գործարար․ հայտնի են Երասխում ներդրում կատարողները․ Hetq.am Հաճախ են ասում՝ էս ո՞վ ա, որ լինի Առողջապահության նախարարի խորհրդատու. Լուսինե Բադալյան Շտապում ենք ու ամեն ինչ ցեմենտավորում. Թորոսյանը՝ բժշկական ասոցիացիաների մասին Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. Համաշխարհային բանկ Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքում վարչական ներգործության միջոցների կիրառումը կարևոր է Աննա Հակոբյանը Բրյուսելում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ»-ի 10-ամյակի գագաթնաժողովին 

Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, գիտնական Համազասպ Խաչատրյանը

Հասարակություն

Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում նվիրյալ գիտնականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլոր շիրակցիներին:
Համազասպ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 5֊ին, Սուրբ Նշան եկեղեցում. ժամը 17:00։
Հուղարկավորությունը դեկտեմբերի 6֊ին ժամը 13:30։

Համազասպ հակոբի Խաչատրյանը ծնվել է 1952 թ., հուլիսի 15-ին, Լենինականում:

1959-1969 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի թիվ 19 միջնակարգ դպրոցը
1971-1972 թվականներին սովորել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

1972-1976 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժինը:

1976-1977թվականներին աշխատել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

1977-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:

1978-1979 վականներին աշխատել է Լենինականի թեթև արդյունաբերական տեխնիկումում որպես ուսուցիչ:
1980-1986 թվականներին աշխատել է ՆԳ Լենինականի վարչության անչափահասության գործերի տեսչությունում, որպես տեսուչ:
1987-2017թվականներին Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն:

1988 թվականին մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության համամիութենական ինստիտուտում:

1997 թվականից մինչև այսօր համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում սկզբում որպես գիտքարտուղար, ապա գիտաշխատող:

2017-2019 թվականներին աշատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող:

2020 թվականից մինչև այսօր աշխատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ:

1989 թվականից մինչև այսօր կազմակերպել և ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի հնագտական արշավախումը, որի արդյունքում մարզում հայտնաբերվել են 30-ից ավելի հնագիտական հուշարձաններ, որոնց մի մասում արշավախմբի կողմից իրականացվել են հնագիտական պեղումներ:

1994 թվականին նախաձեռնել և իրականացրել է Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական 1-ին և 2-րդ գիտաժողովները: Նախաձեռնել և գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը:

1996 թվականին նախաձեռնել է « Հին Հայաստանի գանձերը, ակունքներից մինչև քրիստոնեություն» խոշոր ցուցահանդեսը, որը կայացել է Ֆրանսիայի Նանտ, իսկ 1977 թվականին՝ Լիոն քաղաքներում:

1998-2002 թվականներին մասնակցել է հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի աշխատանքներին Բենիամինում, Լուսակերտում և Արզնիում:

2004-2012 թվականներին եղել է Հայկաձորի հնագիտական արշավախմբի ղեկավար:

2009-2012 թվականներին եղել է Շիրակի երկրագիտական թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի Էքսան Պրովանսի համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար:

2010 թվականից մինչև այսօր Շիրակի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի դաշնային հանրապետության Հարավային Սաքսոնիայի հուշարձանների պահպանության և հնագիտական ծառայության, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար:

2007-2014 թվականներին ֆրանսիացի հատնի հայագետ Ժան Պիեռ Մահեի հետ ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի և Անիի ֆրանսիական հնագիտական համատեղ արշավախմբի աշխատանքները Շիրակում:

2004-2019 թվականների մասնակցել է Մեծ Սեպասարի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, իսկ 2020 թվականից մինչև այսօր ղեկավարում է այն:

1987-2017թթ. թանգարանի ղեկավարման տարիներին հիմնական ֆոնդի ցուցանմուշների թվաքանակը 8157-ից հասել է 23115-ի:

Հեղինակ է շուրջ 70 գիտական հոդվածների, որոնց մի մասը հրատարակվել է արտասահմանյան հայտնի գիտական ամսագրերում: Ունի հրատարակած մեկ մենագրություն:

Համազասպ Խաչատրյանի գիտական վաստակը նշանակալի ներդրում է ունեցել հայոց հնագույն մշակութային ժառանգության ուսումնասիրության գործում: Դրասխանակերտի, Հայկաձորի, Մեծ Սեպասարի և շիրակյան այլ հնագիտական հուշարձանների պեղումների արդյունքում հայտնաբերված ու մշակված մեծարժեք գտածոները իսկական գյուտեր էին, որոնք ակադեմիական լրջախոհ գիտնական Խաչատրյանի հետազոտությունների և հրապարակումների շնորհիվ իրենց արաժանի տեղն են զբաղեցնում հայոց բազմահազարամյա պատմության ու մշակութային ժառանգության անդաստանում: Համազասպ Խաչատրյանի ջանքերի շնորհիվ եվրոպական գիտական շրջանակներին հասանելի դարձան մեր ժողովրդի հարուստ մշակութային արժեքները և պատահական չէր, որ բազմաթիվ արտերկրյա նշանավոր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ և արշավախմբեր անմիջական մասնակցություն ունեցան Շիրակի հնագիտական ուսումնասիրության գործին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 63 դեպք. գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել է 37 մարդՈստիկանները Երևանի 2 հասցեում ապօրինի զենք–զինամթերք են հայտնաբերել. ձերբակալվածներ կանԱՄՆ դպրոցներից մեկում ավարտական միջոցառման ժամանակ զինված անձը կրակ է բացել. կան զոհեր ու վիրավորներՀիմա ու՞մ են պետք ձեր կոկորդիլոսյան արցունքները․ ՇարմազանովԿոտայքի մարզում երեկվանից որոնվող 38-ամյա տղամարդու BMW-ն հայտնվել է ձորում, հայտնաբերվել է նրա դինՋերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա. կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան և հնդիկ գործարար․ հայտնի են Երասխում ներդրում կատարողները․ Hetq.amՀաճախ են ասում՝ էս ո՞վ ա, որ լինի Առողջապահության նախարարի խորհրդատու. Լուսինե ԲադալյանԳեղարքունիքի մարզում կատարվել է 14 հազար 736,5 հեկտար գարնանացան Շտապում ենք ու ամեն ինչ ցեմենտավորում. Թորոսյանը՝ բժշկական ասոցիացիաների մասինՀայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. Համաշխարհային բանկԽերսոնում «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումից հետո 1 գյուղ անցել է ջրի տակ (լուսանկարներ) Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավորՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը Դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքում վարչական ներգործության միջոցների կիրառումը կարևոր է Աննա Հակոբյանը Բրյուսելում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ»-ի 10-ամյակի գագաթնաժողովին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնիցԻնչպե՞ս է Դեբետի խաղահրապարակում հոսանքահարվել 11-ամյա աղջիկը. նա Արցախից տեղահանված ընտանիքից էրՀաստատ իմ գիտելիքների պակասի արդյունք ա, բայց պետք է հասկանամ. Աղազարյանը՝ շահութահարկի մասին Ասում ենք՝ հարգելի ասոցիացիա, եթե ուզում ես ԱՆ-ի հետ համագործակցես, կան չափանիշներՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունիԲաքուն ու Երևանը խաղաղության շեմին են. ԲայրամովՄոուրինյուն շահավետ առաջարկ է ստացել Հրդեհ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի տարածքում․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆոր հնարավորություն փոքր ու միջին ձեռնարկությունների համար. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ Պղնձի արժեքը թեթեւակի բարձրանում էՆավթն էժանանում է«Ֆիորենտինա»-«Վեսթ Հեմ»․ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչից առաջ Գիշերը առատ տեղումների հետևանքով սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղու» երկաթուղային գիծը (լուսանկար)Հունիսի 7-ի աստղագուշակՏեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը«Հիմա տուգանելո՞ւ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ. ասում եք՝ մեղմ եք լինելու, մեկ էլ տուգանում եք»4 տարի անցել է, եթե կարևոր էր Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչու՞ եք հիմա բերել Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը Ախուրյան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵրեկ կրակոցներ են եղել սահմանին, հիմա հարաբերական կայուն վիճակ է. ՊՆ փոխնախարարՓաշինյանը մեկնել է ՌԴ Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում առավելագույն որոշակիության կարիք է տեսնումԶինծառայողը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, մահացել էՊԵԿ-ը կանխել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արտահանման մաքսանենգության դեպքԷջմիածնի բնակիչը ոստիկաններին հրավիրել է տուն եւ անձամբ ներկայացրել իր պահած թմրանյութըՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԶինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններՓրկարարները հայտնաբերել են Բջնիի մոտ մոլորված 20-ամյա երիտասարդներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Գորիսի տարածաշրջանում մառախուղ էՄեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին Մեսսին որոշել է տեղափոխվել Ինտեր ՄայամիԼույս չի լինի
Ամենադիտված