Անահիտ Մանասյանը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ 

Խաղաղության հասնելու համար ուժեղ ու համախմբված պետք է լինենք. ԱՀ պետնախարար

Արցախ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանի շրջանի վարչակազմում, ծանոթացել առկա հրատապ խնդիրներին: Վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն առաջնային է համարել անվտանգության խնդիրը՝ նշելով, որ դա լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և մարդկանց զրկում ապրուստից, քանի որ մշակելի հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ: Խորհրդակցությանը բարձրացվել է նաև համայնքներ-վարչակազմ- նախարարություններ օպերատիվ կապի և արդյունավետ համագործակցության հարցը:

Ընդգծելով աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ միայն կարգապահ ու կազմակերպված աշխատանքով է հնարավոր դիմակայել նոր մարտահրավերներին: Այս իսկ պատճառով վարչակազմի ղեկավարների հետ ամենօրյա ռեժիմով խորհրդակցությունների մեխանիզմ է ներդրվել, ինչը հնարավորություն է տալիս անձամբ նրանցից լսել իրավիճակի ու հրատապ խնդիրների մասին: Այցի ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել նաև Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների, շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, քաղաքացիական պաշտպանությանը, բնակարանային ապահովման խնդիրներին, դպրոցների, ճանապարհների վերանորոգմանը և այլն: Անդրադառնալով անվտանգության խնդրին՝ պետնախարարը նշել է. «Խաղաղության հաստատման հնարավորությունը միայն մեր ուժի և համախմբվածության մեջ է: Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել այդ հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք:

Մենք պետք է դառնանք ուժեղ, համախմբված, որպեսզի իրենք չկարողանան հարցը լուծել մեզ համար անընդունելի եղանակով: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Մենք պետք է զգոն լինենք»: Խոսելով Ստեփանակերտ- Գորիս ճանապարհի փակման միջադեպի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինենք: «Իրավիճակն այսպիսին է: Դրա դեմ պետք է պայքարենք բոլոր միջոցներով: Այս իրականությունը մեզնից բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում՝ թե՛ խնդիրների ախտորոշման, թե՛ որոշումների կայացման, թե՛ ընդհանուր գործելաոճի հարցում: Մենք շատ լուրջ վտանգներ և մարտահրավերներ ունենք, բայց ես վստահ եմ, որ մենք դրանք հաղթահարելու ենք: Մեր պայքարը շարունակվում է մեր հողի վրա ապրելու իրավունքի, մեր երեխաների ապագայի համար: Եվ սա ողջ հայության պայքարն է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունԱնահիտ Մանասյանը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
Ամենադիտված