Հայտնի է՝ որ ակումբ է տեղափոխվել Ռոնալդուն
ՍպորտՊորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի 1-ին կմիանա Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրին»: հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 37-ամյա ֆուտբոլիստը «Ալ-Նասրից» ստացել է 2,5 տարով պայմանագրի առաջարկ, ըստ որի՝ հաշվի առնելով գովազդային պայմանագրերը, նա տարեկան կվաստակի ավելի քան 200 միլիոն եվրո։
Նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ռոնալդուի հետ պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին։ Հարձակվողն ավելի վաղ հարցազրույց էր տվել լրագրող Պիրս Մորգանին, որում հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն։ Պորտուգալացին քննադատել է ակումբի ղեկավարությանը և մարզչական շտաբին՝ նշելով, որ չի հարգում թիմի մարզիչ Էրիկ տեն Հագին։
Ռոնալդուն այս պահին Պորտուգալիայի հավաքականի կազմում պատրաստվում է Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպմանը։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին, սկիզբը՝ 23:00 (Երևանի ժամանակով):