Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Տպավորություն է՝ ռուսական կողմը չի կարողանում կամ չի ցանկանում որևէ կերպ արձագանքել Բաքվի ակնհայտ սադրանքներին․ Տաթևիկ Հայրապետյան

Բլոգոսֆերա

Մի քանի դիտարկում Լավրով–Բայրամով բանակցությունների և համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ:Այս մասին տելեգրամում գրել է Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը 

Թե՛ Լավրովը, թե՛ Բայրամովը իրենց խոսքում օգտագործում են «հետկոնֆլիկտային իրավիճակ» արտահայտությունը: Ադրբեջանի պարագայում ակնհայտ է, թե ինչ նպատակով է դա արվում, ՌԴ պարագայում՝ ոչ: Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Լավրովը նման կերպ է արտահայտվում իրադրության մասին, բայց ամեն դեպքում պարզ հարց է առաջանում՝ եթե համարում եք «հետկոնֆլիկտային», ապա ինչպե՞ս ես հիմնավորելու ռուս խաղաղապահների մնալն Արցախում:

Բայրամովը հենց Լավրովի ներկայությամբ փաստացի բողոքում է ռուս խաղաղապահներից ասելով, թե իբրև «Լաչինի միջանցքը այլ նպատակների համար է օգտագործվում»: Դրան ի պատասխան ռուսական կողմից ոչինչ չի հնչում:

Բայրամովը նաև բողոքեց, թե իբրև ՀՀ–ն չի կատարում եռակողմ հայտարարությունները, մասնավորապես՝ ապաշրջափակման մասին կետը, բայց նա չօգտագործեց «միջանցք» տերմինը: Թեև դա անում է Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև թուրքական կողմը:

Բայրամովը խոսեց, թե իբրև պատրաստ են ապահովել «նախկին կոնֆլիկտային տարածքում ապրող հայերի իրավունքները՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության»: Այս պնդումը նաև մեր հիմարության հետևանք է, երբ ինքնորոշման

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ու դրա տարբերակների հետ կապված հարցին ի պատասխան՝ Լավրովը կրկնեց այն միտքը, որ իրենք առաջարկներ արել են դեռ այս տարվա սկզբին, ինչի երկու կողմն էլ դրական են արձագանքել: Բայց հետո հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանի հինգ կետերին, այնուհետև Պրահայում որպես հիմք ընդունել են ՄԱԿ–ի կանոնադրությունն ու Ալմա–Աթայի հռչակագիրը: Լավրովն ակնարկում էր, որ հայկական իշխանություններն են համաձայնել ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս: Նույն հարցին ի պատասխան՝ Բայրամովը նշեց, որ փաստացի ամենը կառուցվում է ադրբեջանական կողմի առաջարկների հիման վրա: Այժմ արդեն առաջարկների երրորդ փաթեթն են փոխանցում և նախատեսվում է նոր հանդիպում մինչև տարեվերջ: Բայրամովն ընդգծեց, որ Ադրբեջանն խիստ հետևողական է իր դիրքորոշման մեջ:

Հարց հնչեց այն մասին, թե ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը, երբ ասում է, որ երրորդ երկրները փորձում են միջամտել հայ–ադրբեջանական հարաբերություններին և վնաս հասցնում: Ի պատասխան՝ Բայրամովը առանց որևէ պետության անուն տալու փորձեց իր դիվանագիտական պատասխանով սլաքներն ուղղել Ֆրանսիայի և Արևմուտքի ուղղությամբ: Նա նշեց, թե իբրև անթույլատրելի է, որ տարածաշրջանը վերածվի հակամարտության գոտու տարբեր ուժերի միջև: Դա ասում է մի պետության ԱԳՆ ղեկավար, որը Հարավային Կովկաս է բերել Իսրայելին և այսօր զորավարժություններ է անում Իրանի սահմանների երկայնքով...

Հետաքրքրական էր Բայրամովի այն միտքը, որ իրենք առաջարկում են հիմնարար սկզբունքների հիման վրա «Խաղաղության պայմանագրի» ստորագրում, մինչդեռ ՀՀ առաջարկները շրջանակային համաձայնագիր են ենթադրում՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով: Բայրամովը նշում էր, որ այդ մոտեցումը խոչընդոտում է առաջ գնալուն, նա նաև խուսափեց որևէ թղթի ստորագրման հետ կապված ժամկետներ նշել:

Լավրովը ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքերի հետ՝ նշեց, որ ռուս խաղաղապահները զբաղվում են այդ հարցով:

Ամփոփելով նշեմ, որ տպավորություն է՝ ռուսական կողմը չի կարողանում կամ չի ցանկանում որևէ կերպ արձագանքել Բաքվի ակնհայտ սադրանքներին: Միգուցե չի կարողանում Ուկրաինայի հետ կապված իրադրության պատճառով կամ չի ցանկանում, քանի որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը կարևոր նշանակություն ունեն ՌԴ–ի համար: Հայկական կողմն էլ քանի որ Արցախի հարցը փորձում է թողնել ռուսական տիրույթում՝ ազատվելով պատասխանատվությունից, այդ հարցը դառնում է ՌԴ–Ադրբեջան առուծախի առարկա: Այսինքն՝ մենք մեզ համար կարևոր որոշումներում ոչ միայն ասելիք չունենք, այլև դառնալու ենք ուրիշների որոշումների կրողը՝ դրա բոլոր հետևանքներով...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված