Ռուսաստանում «Նիվա» շտապօգնության զրահապատ մեքենա են ստեղծել
ԼուսանկարներՄոսկվայում անցկացվող «Ռուսական առողջության շաբաթ»-ում «Ռոստեկ»-ը ներկայացրել է շտապօգնության մեքենա՝ զրահապատ պաշտպանությամբ, հայտնում է ՌԴ պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը, գրում է Gazeta-ն։
Հատուկ բժշկական մեքենան կառուցված է փոփոխված Lada Niva Legend 4x4 Kub-ի հիման վրա և նախատեսված է դաշտում վիրավորներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Բժշկական «Նիվան» ունի 40 մմ հաստությամբ մեկուսացված պատեր և Br3 բալիստիկ պողպատից ինտեգրված պաշտպանություն, որը կարող է դիմակայել 5,45 տրամաչափի հրաձգային զենքերից կրակոցներին։
Բացի թափքից՝ լրացուցիչ պաշտպանություն են ստացել շարժիչի հատվածը, գազի բաքը և մարտկոցը։ Niva Legend-ի վրա տեղադրված բժշկական մոդուլը մեկուսացված է վարորդի խցիկից: Այն տեղավորում է մինչև չորս մարդ։