Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
БлогосфераԱրտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ընդունել եմ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։
Ողջյունելով դեսպան Ֆուկուշիմային՝ բարձր եմ գնահատել Ճապոնիային հետ սերտ համագործակցությունը։ Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցելու գործում ներդրած ջանքերի համար, հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես վերազինելու, սեյսմիկ ռիսկի գնահատման և պլանավորման, սողանքային աղետի կառավարման, ինչպես նաև այս տարիների ընթացքում ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստումը և փորձի փոխանակումը Ճապոնիայում անցկացնելու, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի ներդրման համար։
Դեսպան Ֆուկուշիման իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը նպաստում է ապագայում նորանոր ծրագրերի ստեղծմանը։ Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր»։