Ավտովթար՝ Երևանում. Nissan Tiida-ն բախվել է էլեկտրական վահանակին ու ծառին
Արտակարգ Պատահար
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրավահանակին, ապա՝ ծառին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չան։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գեղամ Բաբայանն ու Սամվել Հակոբյանը։
Պարեկային ծառայությունը ստացվել է տեղեկություն, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից Nissan Tiida-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, որից հետո այդ ավտոմեքենան վթարի վայրից հեռացել է։
Պարեկային ծառայությունը պարզում է վթարված ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ՝ պարզելու վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի մակնիշն ու նրա վարորդի ինքնությունը։