Բեն Ավետիսյանը երկու ամսական դստեր հետ լուսանկարներ է հրապարակել
Լուսանկարներ
Դերասան Բեն Ավետիսյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ նա երկու ամսական է դարձել:
Իր ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանը գրկել է դստերը. նրանք երկուսն էլ սեւ հանդերձանքով են, իսկ փոքրիկ Բիանան կրում է բաց գույնի գլխակապ՝ վրան ծաղիկ:
«Պապայի աղջիկը այսօր դարձավ երկու ամսական», - հրապարակումը կարճ մակագրել է դերասանը:

