Անկարայում հայտարարել են, որ Բաքուն աջակցում է «գազային հանգույցի» նախագծին
Աշխարհ
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Ադրբեջանը եւ մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել երկրում Ռուսաստանի առաջարկած «գազային հանգույցի» նախագծին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ադրբեջանի նախագահ Ալիեւն իր աջակցությունն է հայտնել այս նախագծին… Շաբաթվա վերջին նրանց (ադրբեջանական) պատվիրակությունը կլինի իմ հյուրը Ստամբուլում, մենք կքննարկենք այս նախագիծը»,- ասել է Դոնմեզը 24tv-ին տված հարցազրույցում։