ՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. օրակարգում Պետբյուջեի նախագիծն է
PoliticalՀՀ ազգային ժողովը շարունակում է դեկտեմբերի 6-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքները: Նիստի սկզբում նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:
Դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում է նաև 2023 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շարունակությունը. քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բյուջեի նախագծի քննարկումից հետո խորհրդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:
Իսկ ժամը 16:30-ից ԱԺ-ում կմեկնարկի կառավարության անդամների հետ հարցուպատասխանը: