Ողբերգական դեպք Երևանում․ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին
Emergency CaseԱյսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։