Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert 

Արթուր Խաչատրյանը եգիպտական «Կահիրե լրատվական»-ին է ներկայացրել Արցախյան հիմնախնդրի պատմությունը եւ լուծման ուղիները

Political

«Կահիրե լրատվական» հեռուստաալիքը նոյեմբերի 29-ին շուրջ 50 րոպե նվիրել է Արցախի Հանրապետության շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության արմատներին եւ լուծման հնարավորություններին՝ հրավիրելով վերլուծաբաններ Կահիրեից եւ Սեւաստոպոլից։ Լրագրող Իհապ Օմարը եւ քաղաքական գիտությունների դոկտոր, դասախոս Ամմար էլ Գենան ներկայացրել են իրենց դիտանկյունները տագնապի տարբեր կողմերի մասին՝ աշխարհաքաղաքականից մինչեւ դավանական։ Ըստ Իհապ Օմարի՝ Ռուսաստանը կարող է հրադադար պարտադրել՝ Թուրքիայի եւ Իրանի հետ ունեցած սեւծովյան եւ սիրիական հարակցություններով, սակայն մտավախություն կա, որ Ադրբեջանը, Սյունիք ներխուժելով, կարող է փոխել հակամարտության պատկերը՝ ներգրավելով Իրանին իբրեւ հակառակորդ։ Հարցին՝ թե Արցախն իրենից աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ արժեք է ներկայացնում, նա, օրինակ բերելով բալկանյան թնջուկը, հաստատել է, որ հակամարտության արմատն ազգային է եւ ոչ թե դավանական կամ քաղաքական, որ խորհրդային շրջանում Կրեմլի ազգային քաղաքականության եւ կամայականորեն սահմաններ որոշելու հետեւանք են ներկա հակամարտությունները՝ փաստելով, որ Հայաստանը հնագույն պետություններից մեկն է։

Ադրբեջանից քաղաքական վերլուծաբան Շեյխալի Ալիեւը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը, ընդգծել, որ խնդրի արմատը հայկական հողային պահանջներն են ու ընդարձակման ձգտումը, որի հետեւանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի բռնագաղթի է ենթարկվել, մինչեւ որ երկու տարի առաջ ադրբեջանական բանակը «հայկական բռնագրավումից» ազատագրեց իր հողերը եւ վերջ տվեց այս հակամարտությանը, եւ ներկայումս ընթանում են խաղաղ բանակցություններ։ Նա հաստատել է, որ մի շարք պետություններ չեն փափագում հակամարտության վերջնական լուծմանը, որպեսզի ելնելով սեփական շահերից՝ մոտ եւ հեռավոր ապագայում այն օգտագործենԱդրբեջանին ճնշելու համար։ Նա հիշատակել է Ֆրանսիային, Իրանին, որոնք օգնել են եւ շարունակում են օգնել Հայաստանին վերազինվել՝ փոխելու ուժային հարաբերակացությունը եւ փոփոխության ենթարկելու իրերի արդի դասավորությունը։ Հարցին, թե ի՞նչ կարեւորություն է ներկայացնում Արցախն Ադրբեջանի համար, երբ Հայաստանն այն իր մասնիկն է համարում, նա առաջ է քաշել աշխարհագրական, քաղաքական, տնտեսական եւ իրավական պատճառներ՝ ակնհայտորեն խճճվելով պատմական փաստարկների մեջ։

Այնուհետեւ հաղորդավարը Երեւանից հրավիրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝հարցելով, թե ո՞րն է հակամարտության լուծումը։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամն առաջին հերթին շեշտել է, որ լուծման մասին խոսելու համար հարկավոր է մատնանշել պատճառները։ «Երբ կազմավորվեց Խորհրդային Միությունը ստալինյան «ազգային քաղաքականությունը» ԽՍՀՄ հանրապետությունները կապում էր հանգույցներով, որոնք հեշտությամբ չէին կարող քանդվել։ Տարբեր ցեղային մեծամասնություններ «տեղափոխվեցին» Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ամբողջական շրջաններ եւ այլ ազգային մեծամասնություն ունեցող հանրապետություններ։ Ահա թե ինչպես Լեռնային Ղարաբաղը՝ (նույն ինքը՝ Արցախը) պատմական հայկական շրջանը, մոտ 90 տոկոսով հայ բնակչությամբ տրվել է Ադրբեջանին»։ «Սակայն Ղարաբաղի ժողովուրդը երբեք չկորցրեց Հայաստանին միանալու հույսը։ Այսպիսով, 80-ականների վերջին, երբ Գորբաչյովի գլխավորությամբ այսպես կոչված «Պերեստրոյկայի» բարեփոխումները հռչակվեցին, Ղարաբաղի ժողովուրդը որոշեց իրացնել ինքնորոշման իր իրավունքը եւ խնդրել Խորհրդային Միությունից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետություններից համաձայնել Ղարաբաղի իրավասությունն Ադրբեջանից փոխանցել Հայաստանին։ Հետեւաբար «Ղարաբաղյան հակամարտությունը» Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ՝ ըստ ՄԱԿ-ի սկզբունքների եւ կանոնադրության, ինչպես նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության համաժողովի Հելսինյան եզրափակիչ որոշման (1975-ից Համաժողովը վերածվեց մշտական գործող կազմակերպության՝ Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն): Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը հակամարտության «լիարժեք» կողմ չէ, այլ հակամարտությանը միջամտեց իբրեւ Ղարաբաղի հայության ապահովության եւ իրավունքների երաշխավոր եւ փաստացի ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղը միջազգային միջնորդավորված բանակցություններում։

Միջազգային միջնորդական ջանքերը սկսել են 1991-ից՝ ԽՍՀՄ-ի փլուզման նախօրեին։ 2006-2007թթ․ ձեւակերպվել են հակամարտության լուծման հիմնարար սկզբունքներն ու տարրերը երեք միջնորդ երկրների՝ այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից։ Լուծումը պետք է հիմնված լիներ Հելսինկյան Եզրափակիչ որոշման երեք սկզբունքների՝ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման, ուժի սպառնալիքից կամ կիրառումից հրաժարման եւ պետությունների տարածքային ամբողջականության վրա։ Համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվեր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, որը պետք է սահմաներ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, որը ենթադրվում է, որ պետք է որոշվեր կամարտահայտության օրինական պարտադիր հանրաքվեի միջոցով՝ կազմակերպված ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կողմից։

Սակայն Ադրբեջանն ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից հրաժարվելու սկզբունքը կոպտորեն խախտեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ աշխարհը զբաղված էր մահաբեր COVID-19 համաճարակի դեմ պայքարով, չհրահրված հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ սպանելով հազարավոր մարդկանց եւ բռնագրավելով Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը։ Իսկ 2021-ի մայիսին Ադրբեջանը ներխուժեց ՀՀ  ինքնիշխան տարածք։ Այդ ժամանակից Հայաստանի դեմ նախահարձակ գործողությունները շարունակվում են։ Վերջին ներխուժումը 2022-ի սեպտեմբերի 12-ին էր։ Ադրբեջանը սպանել է 250 հայ զինվորական եւ գրավել Հայաստանի շուրջ 150 քառ․ մետր տարածք։ Ադրբեջանը Հայաստանի վրա է հարձակվել երկու պատճառով՝ դեպի Նախիջեւան Հայաստանի վրայով ինքնիշխան միջանցք ստանալու համար եւ ճնշում բանացնելու Հայաստանի վրա, որպեսզի վերջինս Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանգծման գործընթացին, ինչպես նաեւ նրա հետ կնքելու խաղաղության պայմանագիր։ Սակայն Հայաստանը երբեք պետք է չստորագրի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության միջանցք տրամադրելու համաձայնագիր, որը ենթակա չէ Հայաստանի իրավասության։ Կառավարությունը պահանջում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի ապահովության երաշխիքներ։

Մինչդեռ մենք՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, համակարծիք ենք, որ Հայաստանի վրայով ինքնիշխան միջանցք չտրամադրվի Ադրբեջանին, ուղեւորների եւ բեռների տարանցումը կատարվի ըստ ՀՀ օրենսդրության, քանի որ ճանապարհը գտնվում է Հայաստանի տարածքում, իշխանության հետ հիմնական տարակարծություն ունենք Ղարաբաղի հարցի շուրջ։ Մենք հավատում ենք, որ Ղարաբաղի հայերը, որոնց ապահովությունը ներկայումս երաշխավորված է սահմանափակ ժամանակով լիազորություն ունեցող ռուս խաղաղապահների կողմից, ստիպված պետք է լքեն իրենց պատմական հայրենիքը, եթե ադրբեջանական իրավասություն հաստատվի։ Հետեւաբար Ղարաբաղում առկա է գոյության եւ նոր ցեղասպանության սպառնալիք։ Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Այնուամենայնիվ, որպեսզի խաղաղությունը տեւական լինի, պետք է հիմնված լինի արդարության վրա։ Հակառակ պարագայում խաղաղության փոխարեն կունենանք ժամանակավոր հրադադար, իսկ վատթարագույն դեպքում՝ հայոց ցեղային մաքրագործում իրենց պատմական հայրենիքում։

Մենք համոզված ենք, որ տեւական խաղաղություն չի կարող հաստատվել, եթե ղարաբաղյան հիմնախնդիրն արդար լուծում չստանա՝ հիմնված հակամարտող կողմերի փոխզիջման վրա։ Այսպիսով, մյուս դիրքորոշումը հետեւյալն է․ այս շրջանում տեւական խաղաղության համար ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ լուծումը պետք է հիմնված լինի երեք հիմնական սկզբունքների՝ ժողովուրդների հավասար իրավուքների եւ ինքորոշման, ուժի կիրառման սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառման եւ պետությունների տարածքային ամբողջականության վրա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnership
Most Popular