Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян Что ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войны Реверансы ЕС Баку за счет интересов Армении «Не сдадутся». В студенческой среде кипят процессы Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Армения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культуры 

Ինչ է «ներվել» Սարգսյան եղբայրներին՝ հեղափոխական իշխանությունների կողմից

Аналитический

Երեկ տարածվեց ուշագրավ տեղեկություն, համաձայն որի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն (Վահե Նիկոյան՝ խմբ․) իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին, անհիմն վճարվել է  ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար: Նիկոյանը կալանավորվել է:

Ի՞նչ է այս պատմության մեջ առավել ուշագրավ: Բոլորի հիշողության մեջ թարմ է 2019-ին Նիկոլ Փաշինյանի և այն ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի հայտնի լայվը, որի ընթացքում Փաշինյանը տողատակերով բացահայտում արեց՝ ասելով, որ «Սանիթեք»-ը փողը հանում, տալիս է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:

Դրանից հետո Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Սանիթեք»-ի մի շարք օֆիսներ գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հորը պատկանող տարածքներում: Եվ ահա՝ երեք տարի անց, այս գործի շրջանակներում Նիկոյանը կալանավորվում է, իսկ մյուս անձը, ում անունը հնչել է այս հանդիպման ընթացքում՝ թեկուզև տողատակով, հաջողել է գլուխը ազատել:

Սա միակ գործը չէ, որով անցնում էր Լևոն Սարգսյանը: 2018-ին նրա հիմնադրած «Փյունիկ» հիմնադրամը հայտնվել էր քրեական մեկ այլ գործի կիզակետում։ Պարզվել էր, որ «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն, որի խոշոր բաժնետերերից է նաև «Փյունիկ» հիմնադրամը, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս էր հասցրել։ Լևոն Սարգսյանը բնականաբար այստեղ էլ որևէ պատասխանատվության չենթարկվեց, քանի որ նրան դեռևս հայրենի իշխանությունները չեն կարող հայտնաբերել:

Սա էլ դեռ բավարար չէ, հեղափոխությունից հետո Լևոն Սարգսյանը անցնում է նաև քրեական մեկ այլ գործով, նա մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ:

Լևոն Սարգսյանը անցնում էր նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործով: 

Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության 2-րդ տրանշի շրջանակներում վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 30-ին: Գլխավոր կապալառուն իսպանական անհայտ Corsan Corviam Construccion S. A.-ն էր: Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 179,6 մլն դոլար, որպես վարկատու հանդես է եկել Ասիական զարգացման բանկը (170 մլն դոլար): Այսօր շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ աշխատանքների շատ ցածր որակի պատճառով։  Ընկերությունը, գործնականում, սնանկացել է։ Անկախ դիտորդների կարծիքով՝ հենց նախագահի եղբայրն էր, որ կարող էր լինել այդ ընկերության գլխավոր "տանիքը"։ Ըստ փորձագետների՝ խոսքը կարող էր վերաբերվել պայմանագրի գումարի 30-40%-ի չափով  "ատկատներին"։ Այն ժամանակ, երբ պայմանագիր էր կնքվում իսպանական ընկերության հետ, Լևոն Սարգսյանը զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։

Հեղափոխությունից հետո իշխանությունների և տարատեսակ քրեական գործերի թիրախում հայտնվեց նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Թերևս ամենաարագը ջրվեց այսպես կոչված արագաչափերի բիզնեսի մասին միֆը, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանի ենթակաները ստիպված էին հայտարարել, որ Սարգսյանը անձամբ այդ բիզնեսի հետ որևէ առնչություն չունի: Այնուհետև հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել էր որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Ալեքսանդր Սարգսյանը հեղափոխությունից հետո հարուցված մի քրեական գործով դեռ մեկուկես տարի առաջ պետությանը 7 միլիոն դոլար է վճարել՝ ազատվելով քրեական հետապնդումից։ Ըստ դատախազության՝ Սարգսյանին առնչվող քրեական գործը հարուցվել էր հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու հոդվածով, որով նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում գույքի բռնագրավմամբ։ Իրավապահները, փաստորեն, չեն շարունակել քրեական հետապնդումը ու գործը դատարան չի հասել հենց այն պատճառով, որ Սարգսյանը կամովին վճարել է ժամանակին թաքցրած հարկերը։ Չնայած այս ամենին, ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից: Իսկ այժմ վերջինիս որոնում են, մինչդեռ վերը նշված քրեական գործերով առկա են այլ կալանավորված անձինք և չի բացառվում, որ պատժի ողջ բեռը կրեն հենց նրանք, այլ ոչ թե դիցուք՝ Ալեքսանդր Սարգսյանը, ում չի հաջողվում գտնել և կալանավորել:

Ինչպես տեսնում ենք, չնայած հեղափոխականները փաստացի իշխանության եկան մերժելով Սերժին և վերջինիս ու իր ազգականներին մեղադրելով բոլոր հնարավոր և անհնարին ապօրինությունների մեջ՝ հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանի ազգականներին այս իշխանությունը ներում է գրեթե ամեն ինչ....։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в АрменииПресс-секретарь Никола Пашиняна опровергла заявления, приписываемые премьер- министруApple удвоит минимальный объём памяти iPhone 16 Pro Журналисты интернет-СМИ подверглись физической расправе со стороны спецназа в Тбилиси: Civil.geПарламент Грузии одобрил в первом чтении законопроект об иноагентахПленарное заседание парламента Грузии проходит на фоне шума и словесной перепалкиАрмен Геворкян в ПАСЕ: Европа традиционно пыталась игнорировать параллели между Косово и Нагорным КарабахомАрмения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культурыВ Гонконге за 3,5 года за нарушение закона о нацбезопасности задержали почти 300 человекМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армянПашинян находится в селе Воскепар Тавушской областиПосол Армении в Греции представил молодежи правящей партии Греции факторы, влияющие на внешнюю политику АрменииUSAID опубликовало информационный бюллетень о содействии, оказываемом АрменииБорьбу за военную помощь для Украины в конгрессе США назвали «шоу клоунов»Пашинян отправился в ВоскепарПоздравительное послание Никола Пашиняна общине езидов Республики Армения по случаю праздника Малаке ТаусУченые заявили о прорыве в работе над созданием «квантового интернета»Мэр Амстердама призвала регулировать продажу кокаина и экстазиГенсек ОДКБ отказался использовать понятие «заморозка» относительно членства Армении
Самое популярное