ՌԴ խաղաղապահները շղթա են կազմել` արգելելով ադրբեջանցի լրագրողներին մուտք գործել Արցախ (տեսանյութ)
ԱրցախՌուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին լուսաբանել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության և դիտորդական խմբի միջև բանակցությունները, գրում է APA-ն։
Ադրբեջանցի լրագրողի խոսքով՝ գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, ով ուղարկվել է Շուշի, լրագրողներին թույլ չի տվել լուսաբանել բանակցությունները։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները ոտքով անցել են խաղաղապահ կետը, կարողացել են առաջ շարժվել, սակայն ռուս զինվորականները, լրացուցիչ ուժեր կիրառելով և լրագրողների ճանապարհը փակելով, նրանց հետ են վերադարձրել։
Ադրբեջանական լրատվամիջոցները տարակուսանք են հայտնում, որ ռուս խաղաղապահները ոչ մի ձևով չեն բացատրել իրենց գործողությունները։