Իրանի գերագույն առաջնորդի քույրը կոչ է արել ԻՀՊԿ-ին միանալ ցուցարարներին
ИранԻրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քույրը` Բադրի Հոսեյնի Խամենեին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) կոչ է արել անցնել երկրում ցուցարարների կողմը: Այս մասին նա գրել է իր որդու Twitter-ում հրապարակված բաց նամակում։
«Անհրաժեշտ էի զգում՝ փորձելով տարանջատել իմ դիրքորոշումը եղբորս դիրքորոշումից, հայտնել իմ կարեկցանքը Իսլամական Հանրապետության վարչակարգի հանցագործությունների համար վշտացած բոլոր մայրերին», - գրել է նա՝ հավելելով, որ սգում է իր դստեր՝ իրավապաշտպան Ֆարիդա Մորադհանիից բաժանումը, ով ավել վաղ ձերբակալված էր։
Նամակում Բադրի Հոսեյնի Խամենեին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին անվանել է իրանական ռեժիմի վարձկաններ և կազմակերպությանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ վայր դնել զենքերը՝ «քանի դեռ ուշ չէ»։