Բրազիլիայի հավաքականի աշխատակիցը մամուլի ասուլիսի ժամանակ կոպիտ կերպով սեղանից շպրտել է կատվին (տեսանյութ)
VideoԲրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչը հարձակվող Վինիսիուս Ժունիորի ելույթի ժամանակ կոպիտ կերպով սեղանից շպրտել է կատվին։
Միջադեպը տեղի է ունեցել ազգային հավաքականի մամուլի ասուլիսի ժամանակ՝ Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում խորվաթների հետ խաղից առաջ։
1/8 եզրափակչում բրազիլացի ֆուտբոլիստները 4։1 հաշվով հաղթել են Հարավային Կորեայի հավաքականին։ Քառորդ եզրափակչի Խորվաթիայի դեմ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին։