Ասկերանում ավտոմեքենան դուրս եկել ճանապարհից եւ շրջվել. կա զոհ Չարենացավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել Վարժական հավաքների հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում Բլինքենը մեկնաբանել է Պուտինին ԱՄՆ-ի տարածքում ձերբակալելու հնարավորությունը ԱԺ չորս պատգամավոր կգործուղվի ԱՄՆ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Պետական պաշտոնյայի տեսադաշտից դուրս մնացող խնդիրները ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն․ ԱՀ պետնախարար Ֆրանսիան չի խոսում, նա գործում է․ Ֆրանսիայի ԱԳ նախարար Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատար Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ. մանրամասներ միջադեպից. ՀԺ 

Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երևանին․Ադրբեջանում լուրեր են տարածվում

Բլոգոսֆերա

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․

«Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում փաստորեն գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով

Լրատվական կայքերում տարածվում է Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջայի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երևանին։

Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքներով զբաղվող Ադրբեջանի այս պաշտոնյան ըստ էության անտեսում է մարդու անօտարելի, համընդհանուր իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն առանցքային դրույթները, որոնցով պետությունները պարտավորված են առաջնորդվել իրենց միջազգային հարաբերություններում։

Մասնավորապես․ այս հայտարարությամբ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը փաստորեն ողջունում է Ադրբեջանի վարքագիծն առ այն, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները: Իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդկային կյանքերի կորուստը ցավալի է, որ որևէ կերպ չի հետաքրքրում մարդու իրավունքներով զբաղվող այս պաշտոնյային։

Զ․ Օրուջան, հավատարիմ Ադրբեջանի նվաճողական քաղաքականության տրամաբանությանը, խոսում է միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու մասին, որը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։

Ինչ վերաբերում է վերջինիս հիշատակած խաղաղությանը, ընդգծում եմ՝ Ձեր խաղաղությունը՝

 ամենօրյա հրաձգային, ականանետային կրակոցներն են,

 հայ խաղաղ բնակչության, զինծառայողների սպանություններն ու վիրավորումներն են, քաղաքացիական բնակչության ուղղակի թիրախավորումը,

 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պատանդառությունը, գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները,

 բռնի անհետացումը,

 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ խոշտանգումները, դաժան և անմարդկային վերաբերմունքը,

 հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելությունը, նոր ցեղասպանության իրագործման պետական քաղաքականության կյանքի կոչումը,

 Արցախի շրջափակումն ու աշխարհի հետ կապի արգելափակումը,

 Երեխաներին սննդի մատակարարումների արգելափակումը, նրանց կյանքի իրավունքի ոտնահարումները,

 վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնության արգելափակումը,

 առհասարակ անարգանքը միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ...

Թերևս այս պաշտոնյային հիշեցնեմ՝ Ձեր խաղաղության օրակարգն այնքան կեղծ է, որ Արդարադատության միջազգային դատարանը ձեզ պարտավորեցրել է՝

1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը»,

2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»․․․

Միաժամանակ կարող եք ընդունել ի գիտություն, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ասկերանում ավտոմեքենան դուրս եկել ճանապարհից եւ շրջվել. կա զոհ Մարտի 22-ին Թրամփին մեղադրանք առաջադրելու որոշում չի կայացվել․ NYTՉարենացավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել Սեուլում կկառուցվի աշխարհի ամենամեծ «սատանի անիվ» կոչվող կարուսելըՎարժական հավաքների հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում Հայտնի է՝ որ համարի ներքո է Բրյունետը ելույթ ունենալու «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլում Բլինքենը մեկնաբանել է Պուտինին ԱՄՆ-ի տարածքում ձերբակալելու հնարավորությունըԱԺ չորս պատգամավոր կգործուղվի ԱՄՆ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Պետական պաշտոնյայի տեսադաշտից դուրս մնացող խնդիրները ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն․ ԱՀ պետնախարար ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը չի խուսափում դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում․ Տիգրան Աբրահամյան Ֆրանսիան չի խոսում, նա գործում է․ Ֆրանսիայի ԱԳ նախարարԳոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատար «Արևագույն տրամադրություն»․ Սաթենիկ Հազարյանը՝ գրավիչ կերպարում (լուսանկարներ)Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ. մանրամասներ միջադեպից. ՀԺՖրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան Շոյգուն ու Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակըԲրազիլիայում վեց մետրանոց օձը ոչխար է կուլ տվել (տեսանյութ)Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելունՀրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ուշագրավ գնումները. ինչի՞ վրա են ուղղվել պետբյուջեի գումարներըԱլիևի աչքը պետք է մտցնել վկայությունները, որ նույնիսկ ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել․ Վարդան Ոսկանյան Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԵթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համարԽոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Քրիս Բրաունը պար է կատարել երկրպագուհու համար և փչացրել նրա հարաբերությունները սիրելիի հետԵրասխի հատվածում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել Ինչ ունեցվածք են հայտարարագրել Դիլիջանի ավագանու ՔՊ-ական անդամներըԼուկաշենկոն հայտարարել է դիվերսանտների դեմ գործողություններ իրականացնելու մասինՄեղրիում ռուսական զորամասը պլանային պայթեցման աշխատանքներ կանի, խուճապի չմատնվե՛լ․ Սյունիքի մարզպետարան Աննա Հակոբյանը հանդիպել է Բարսեղ Թումանյանի և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենի հետ Թրամփը ցանկանում է ձեռնաշղթաներով ներկայանալ դատարան ու նիստը վերածել ներկայացման․ GuardianՔննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության ռիսկն այժմ ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներումՄակրոնը հայտարարել է, որ չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել Էրդողանի հակառակորդ ՔըլըչդարօղլունՄիրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային վիճակի զարգացումները Կգնաք ու ձեր էժանագին զեղծարարությունները կանեք ձեր գյուղական մեյդաններում․ Արտակ ԲեգլարյանԱզգային փոքրամասնությունների մեր հարգելի քույրերը և եղբայրները չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա. ՓաշինյանԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն անհանգստացած է Արցախում առաջացող հումանիտար ճգնաժամովՃապոնիան Ուկրաինային 470 մլն դոլար անհատույց օգնություն կտրամադրի Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը. ԱՆ-ն պարզաբանում է Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Արարատ Միրզոյան ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր
Ամենադիտված