«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Թալանի դեմ պայքարողների երկակի սկզբունքները. ո՞վ էր մինչ հեղափոխությունը Անդրանիկ Քոչարյանը

Аналитический

Հայաստանի հեղափոխական իշխանությունները հաճախ են խոսում նախկին իշխանությունների օրոք իրականացված թալանից։ Սակայն, որպես կանոն, այսօրվա իշխանությունները խոսելով նախկինների թալանի պատմության մասին՝ սկիզբը համարում են 1998 թվականը։ Այնինչ իրականում Հայաստանում անպատկերացնելի մասշտաբների թալան է իրականացվել անկախացումից անմիջապես հետո։

Դիցուք՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո աշխարհի տասնյակ երկրներ միլիարդավոր դոլարների հասնող օգնություն էին ուղարկել Հայաստանին։ Ըստ որոշ հաշվարկների՝ միայն շինտեխնիկայի և շինանյութի տեսքով օգնությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը։ Այդ տարիների մամուլում գրվել է ահռելի թալանի և դրա հետևանքների մասին։ 1994 թվականին Կարապետ Ռուբինյանի գլխավորությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր կատարված թալանով։ Հանձանժողովը արձանագրել էր, որ 1993-1994 թվականներին՝ մեկ տարվա ընթացքում, աղետի գոտուց գողացվել և հանրապետության տարածքից հանվել է 161 անուն շինարարական տեխնիկա և ավելի քան 334 կտոր բեռնված կոնտեյներ։

Հետաքրքիր է, որ այս ահռելի գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ աղետի գոտին գտնվում էր ՝ ներկայումս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերահսկողության ներքո, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցչի պաշտոնը։ Դժվար է պատկերացնել, որ աղետի գոտուց կարող էր նման ահռելի ծավալների գողություն իրականացվել և պետության ղեկավարները տեղյակ չլինեին։ Կան վկայություններ՝ տարբեր տեսանյութերի տեսքով, որոնք պարբերաբար հայտնվում են համացանցում և որոնցից պարզ է դառնում, որ դիցուք՝ գյումրեցիների մի ստվար հատված վերը նշված թալանի մեղավոր է համարում հենց Անդրանիկ Քոչարյանին:  Դիցուք՝ այս տեսանյութում խոսող տղամարդն ասում է. «Գյումրի քաղաքում հիմա աշխանք չկա, բայց էս մարդիկ հիմա եկել են խոպան՝ Անդրանիկ Քոչարյանն իրա կազմով: Աշծատանք չկա, բայց խոպանի պես տանում են»: 

Իսկ ինչի՞ մասին են ակնարկում գյումրեցիները: 1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր  ներկայացուցիչ էր նշանակվել Անդրանիկ Քոչարյանը, ով, ըստ մամուլում առկա տեղեկությունների, իմանալով այդ պահեստավորված շինանյութի տեղը, տարբեր պատրվակներով այն սկսեց տեղափոխել նախ ՀրազդանՄաշ գործարան՝ Շիրակի մարզի գյուղատնեսական տնտեսություններին աջակցելու նպատակով, մինի տրակտորներ պատրաստելու համար։  Գյումրի քաղաքի վերականգնման համար ուղարկված, բայց այլ նպատակներով Հրազդան մաշ ուղարկված հազարավոր տոննաներով մետաղական տարբեր պրոֆիլների հեծաններից ու մետաղական թիթեղներից, այդպես էլ Շիրակի մարզ չբերվեց նույնիսկ մեկ բահ։

1989 թվականին ի թիվս այլ երկրների՝ Լեհաստանից Սպիտակին ավտոսերվիսի կառուցման համար մեծ քանակի սարքավորումներ էին հատկացվել։ Նախապես որոշված էր, որ շինարարությունը պետք է կատարի հայ շինարարական կազմակերպությունը, այնուհետև՝ 1995-1996 թվականներին այդ սարքավորումները ևս, ըստ էության, դուրս հանեցին՝ հայտարարելով, որ «Սպիտակին ավտոսերվիս պետք չէ»: 400 հազար ԱՄՆ դոլար արժեք ունեցող, 1991 թվականին ԳՖՀ-ի «Ադոբա» ֆիրմայի կողմից հատկացված սարքավորումը, որը հողից սեյսմակայուն տներ էր կառուցում, 1993 թվականին ինչ-ինչ հրամաններով տեղափոխվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ ուսումնասիրման եւ այլեւս չի վերադարձվել։ Քաղաքի կարի ֆաբրիկայի մոտակայքում 1989 թվականին մոնտաժվել է հզոր կաթսայատուն, որը Հայաստանում եղած կաթսայատներից ամենահզորն էր։  Վերջինիս կողքին նախաձեռնվել էին եւս երկուսի շինարարական աշխատանքները։ Ամբողջ սարքավորումներն արդեն ձեռք էին բերվել, սակայն, արդյունքում դրանք էլ անհետացան: Այս ամենի մասին տարիներ շարունակ ահազանգել են գյումրեցի ակտիվիստները, նաև լրագրողները, մասնավորապես ՝ Լիլիթ Սեյրանյանը:

Նախորդ տարի օգոստոսին Քոչարյանին ԱԺ-ում հարց ուղղեցին առ այն, թե 1994-1996 թվականներին իր գործառույթն ավարտելուց հետո ինչ ճակատագրի են արժանացել մեծաքանակ տեխնիկական միջոցներն ու շինանյութերը։ Ահա թե ինչպես է արձագանքել ինքը՝ Քոչարյանը․ «Ես կարծում եմ, որ նախկին իշխանություններն այդ տեղեկատվությունը, եթե ունեին, նրանք պարզապես ինձ քարը քարին չէին թողնի։ Ինչի՞ են թողել ես հանգիստ ապրեմ, Մարտի 1-ի փաստահավաք խմբի 5 զեկույց ներկայացնեմ»։

Ըստ էության, Քոչարյանը առանձնապես չի հերքում իր անվան հետ կապվող այս պատմությունները, և վերջինիս պատասխանը առավելապես պետք է դիտարկել՝ «տղա էին՝ բռնեին» համատեքստում: Այս հարցում Քոչարյանը ինչ-որ առումով ճիշտ է, քանի որ ՀՀ և ոչ մի իշխանություն այսքան տարի շարունակ չի ցանկացել համալիր ուսումնասիրություն կատարել և պարզել մի շարք հարցերի պատասխաններ, որոնք տասնյակ տարիներ տարբեր մակարդակներում բարձրաձայնվել են: Եվ այս հանգամանքը նույնպես բազմաթիվ հարցեր  է առաջացնում՝ ուղղված այդ թվում նաև նախկին իշխանություններին:

Օրինակ՝ ի՞նչ հանգամանքներում «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները և երկու գերմանական «Լիդնեռ» մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։ Ի՞նչ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս, ինչպես են աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել Թուրքիայում և այլն:

Ի դեպ, ինչ վերաբերվում է Թուրքիային: Ուշագրավ է, որ ամիսներ առաջ  Տժվժիկ Telegram-ալիքը գրել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումն ակտիվ քարոզող  Անդրանիկ Քոչարյանը զգալի հողակտորներ ունի Գյումրիում՝ Թուրքիայի հետ սահմանին:  Հետաքրքիր է՝ իսկ հակակոռուպցիոն կոմիտեն և պատկան մարմինները ուսումնասիրե՞լ են այդ գրառումը և պարզել են Քոչարյանի հողակտորների ծագման աղբյուրները: Ի վերջո, կարող է պարզվել, որ բոլորն էլ սխալվում են, և Քոչարյան Անդրանիկը իսկապես ճիշտ է, սակայն դա պարզելու համար առնվազն հետաքննություն է պետք իրականացնել:

Հարց է առաջանում՝ ինչու՞ հեղափոխական իշխանությունները չեն ցանկանում քանդել տասնյակ տարիներ ձգվող թալանի կծիկը և պարզել աղետի գոտին իրական թալանողներին, եթե իհարկե, նրանք ինչպես և հայտարարում են՝ իսկապես ցանկանում են բացահայտել բոլոր նախկին «թալանչիներին» և թալանածը վերադարձնել բնակչությանը: Գյումրիում մինչ օրս պահպանվում են տասնյակ դոմիկներ, մարզը շարունակում է մնալ աղետի գոտի, իսկ այդ գոտին թալանելու մեջ տասնյակ տարիներ շարունակ մեղադրվող անձինք ոչ միայն չեն պատժվում, այլև հանգրվանում են իշխանության վերին էշելոններում՝ այժմ էլ նկրտումներում ունենալով ուժային բլոկի հանդեպ: Պարբերաբար մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ Քոչարյանի ախորժակը բացվել է և նա ցանկանում է «զենքի բարոն» դառնալ: Պատգամավորը, մասնավորապես, անհագ ցանկություն ունի կառավարելու ԶՈՒ-ում զենքի գնման գործընթացները և որոշել մատակարարներին, սակայն դա անել նրան դեռևս չի հաջողվում:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հայտարարում է, որ եթե վերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը, ինքն իր անձնական թղթապանակից սենսացիոն փաստաթղթեր կհրապարակի: Հետաքրքիր է՝ եթե այս կամ հաջորդ իշխանությունների օրոք ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կոչված կլինի ուսումնասիրել աղետի գոտում 90-ականների սկզբին կատարված թալանը՝ ի՞նչ սենսացիոն փաստաթղթեր կարող են գտնել Անդրանիկ Քոչարյանի անձնական թղթապանակում պատկան մարմինները...

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное