Կառավարությունը նորից վարկ կստանա, այս անգամ՝ 40 մլն դոլարի
ՔաղաքականԿառավարությունը դեկտեմբերի 8-ի նիստում, «չզեկուցվող» հարցով հավանության արժանացրեց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ ստանալու մասին նախագիծը՝ Ոռոգման համակարգերի արդիականացում¦ ծրագրի ֆինանսավորման նպատակով:
Այս միջոցները, ըստ նախագծի հիմնավորման, նախատեսվում է ուղղել ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես, ինչպես նշվում է, «տեխնիկական վերազինմանը, անձնակազմի ուսուցմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և այլն»։