Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Բիշքեկում
Արտաքին Քաղաքական
Վաղը` դեկտեմբերի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով` հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Նշենք, որ Բիշքեկում դեկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Հիշեցնենք, որ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերին Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում: