ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատոր Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահի ուղերձը Թուրքիան Ռուսաստանին է վաճառել ամերիկյան ապրանքներ, որոնք օգտագործվում են ՌԴ ԶՈւ-ի կողմից․ WSJ Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 21 կենդանու դի Սպասվում է ձյուն և մառախուղ Ասում է՝ երբեք մի՛ հանձնվեք, խայտառակվե՛ք մինչև վերջ. դա իսկը ՀՀ իշխանության համար է. Տաթևիկ Հայրապետյան Քաղցկեղը դատավճիռ չէ, ժամանակն է՝ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա. նախարար ՊԵԿ-ը 2023-ի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում․ «Հրապարակ» 

Ադրբեջան կատարած այցից հետո ԵՄ որոշ խորհրդարանականներ դադարել են քննադատել Ալիևի ռեժիմը. Blankspot

Համաշխարհային Մամուլ

2022 թ. փետրվարին Եվրոպական խորհրդարանի անդամներ Էնգին Էրօղլուն և Ֆրանկ Բոգովիչը կողմ էին քվեարկել հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևին։ Սակայն Ադրբեջան այցելելուց հետո նրանց քննադատությունը փոխարինվեց դիկտատուրայի գովեստով՝ գրել է Blankspot լրագրողական հարթակը։

Թեև այցի համար վճարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, խորհրդարանականները այդպես էլ չեն հայտարարագրել թափանցիկության մասին հաշվետվությունը։

Օրենսդրության համաձայն՝ արգելվում է 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ընդունել, իսկ եթե կոնկրետ ուղևորության շրջանակներում անհրաժեշտ է դա անել, ապա նվերը պետք է հայտարարագրվի։ Ո՛չ Բոգովիչը, ոչ էլ Էրօղլուն չեն տեղեկացրել ո՛չ ուղևորության, ոչ էլ 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ստանալու մասին:

«Հատկանշական է, որ Բաքվում պատգամավորները հանգրվանել են Marriott հյուրանոցում, ինչի համար վճարել են Ադրբեջանի իշխանությունները։ Հյուրանոցը պատկանում է Ալիևի Pasha Holding Group ընկերությանը։ Այն, որ ուղևորության ընթացքում ամեն ինչ, բացի ինքնաթիռի տոմսերից, վճարվել է ադրբեջանական բռնապետության կողմից, խորհրդարանականներին չի խանգարել, քանի նրանց դեռ չեն սկսել անհարմար հարցեր տալ»,- գրել է պարբերականը։

Պատվիրակության այցի հիմնական նպատակը Ադրբեջանի այսպես կոչված, «խելացի գյուղեր» այցելելն էր այն տարածքներում, որոնք Բաքուն զավթել է Լեռնային Ղարաբաղից 2020 թ. պատերազմի ժամանակ:

Վերադառնալով տուն՝ Ֆրանկ Բոգովիչն իր բլոգում երկար ու դրական գրառում է հրապարակել այդ «խելացի գյուղերի» մասին։ Ուղևորությունից երկու ամիս անց՝ նոյեմբերի 19-ին, Էնգին Էրօղլուն, իր հերթին, Facebook-ի իր էջում հրապարակում է կատարել՝ ընդգծելով, թե Ադրբեջանը լավ գործընկեր է գազի ներկրման հարցում՝ հատկապես հաշվի առնելով, որ «Ռուսաստանը էներգետիկ պատերազմ է սկսել Եվրոպայի դեմ»: «Միևնույն ժամանակ, Ադրբեջանում գազի արդյունահանման 20 տոկոսը և այնտեղից դեպի ԵՄ անցնող գազատարների զգալի մասը պատկանում է ռուսական «Լուկօիլ» ընկերությանը, իսկ Ադրբեջանը, հնարավոր է, Ռուսաստանից գազ է ներկրում, որպեսզի կատարի ԵՄ արտահանման խոստումները»,- եզրակացրել է Blankspot-ը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատոր «Գահերի խաղը» սերիալի աստղերը սպասում են իրենց երկրորդ երեխայինՀայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահի ուղերձը Թուրքիան Ռուսաստանին է վաճառել ամերիկյան ապրանքներ, որոնք օգտագործվում են ՌԴ ԶՈւ-ի կողմից․ WSJՓարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 21 կենդանու դիՍիլվեստր Ստալոնեն համաձայնել է իր ընտանիքի մասին ռեալիթի շոու նկարահանելԱնջելինա Ջոլին չի կարողացել զսպել արցունքները Իրաք կատարած այցի ժամանակՍպասվում է ձյուն և մառախուղCOVID-ի հին տարբերակները շրջանառվում են եղջերուների շրջանում և շարունակում են մուտացիայի ենթարկվել. PNASԱսում է՝ երբեք մի՛ հանձնվեք, խայտառակվե՛ք մինչև վերջ. դա իսկը ՀՀ իշխանության համար է. Տաթևիկ ՀայրապետյանՔաղցկեղը դատավճիռ չէ, ժամանակն է՝ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա. նախարարՊԵԿ-ը 2023-ի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքերՊեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում․ «Հրապարակ»Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի նախագահինՉկան «սիրելիներ» և «չսիրելիներ»․ գլխավոր դատախազը՝ իրենց կատարած աշխատանքի մասին (տեսանյութ)Դաղստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվելԱնդրեն և սիրելին Սուրբ Սարգսի տոնի առթիվ համատեղ հոլովակ են հրապարակել Հերթական երկրաշարժը՝ ԻրանումԱՄՆ-ն եթե ցանկանա, կարող է «մի մատի հպումով» վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. Մեդվեդև«ՀՀ-ն նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի վիճակում է․ ասում են՝ կռվի, բայց նույնիսկ գոյատևել չենք կարող» (տեսանյութ)ՊՆ նախարարը առանձնազրույցներ է ունենում սպայակազմի հետԳիտնականներն անվանել են այն համեմունքը, որը կարող է բարելավել դեռահասների ուղեղի աշխատանքըՆախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄեսսիի դեմ խաղալով տանջվել եմ, իսկ հիմա նրա կողքին հաճույք եմ ստանում. ՌամոսԱրմավիրի մարզի Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվեց 11-րդ զավակըՌիզ Ուիզերսփունը պատմել է, թե ինչպես է վնասել Դենզել Վաշինգտոնի Porsche-նՀայտնի է, թե ով է երեկ կալանավորված «օրենքով գողը»Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվՓորձելու եմ լուծումներ գտնել ռեստորաններում նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար․ ԹորոսյանԱՄՆ-ն պետք է գիտակցի, որ Ռուսաստանի հետ կատակները կարող են մահացու լինել. ռուս պատգամավորԵՊՀ նախկին ռեկտորի դուստրերն ու կինը հրավիրվել են ԴատախազությունԵթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. ՄեդվեդևԲավական է խայտառակել ԵՄ-ն, մեզ ադրբեջանական գազ պետք չէ․ ֆրանսիացի պատգամավորը՝ Լյայենին«Կա՛մ ՀԱՊԿ-ն կդառնա լուրջ ռազմաքաղաքական կառույց, կա՛մ՝ ԵԱՀԿ-ի ու Ինտերպոլի միքս» (տեսանյութ)Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն «ամրապնդվել են»Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն ՎարդանյանԿոշ գյուղի տարածքում․ բախվել են Ford-ը, թուրքական համարանիշներով ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա 1 զոհ, 4 վիրավոր«ՀԱՊԿ-ն կլուծարվի, եթե ՌԴ-ն պարտվի պատերազմում․ առանց ՌԴ պարտության դա քիչ հավանական է» (տեսանյութ)ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներինՌԴ-ն չի կարող ավելի հայ լինել, քան հայերն են, մենք չենք փոխելու իշխող ռեժիմը, ձեր գործն է. փորձագետ (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի մեխի գլխի քաղաքականությունը ձեռքերն Արցախից լվանալու քաղաքականություն է. Լեւոն Զուրաբյան. 168. amԿարմիր խաչի միջոցով Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառուՈւՂԻՂ. Հայաստանն ու ՌԴ-ի և արևմուտքի գլոբալ հակամարտությունը» թեմայով քննարկում«Այլ բան չկա ներկայացնելու, ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում»Կոտրել են Վանաձորի բանտի աշխատակցի ավտոտնակի դուռն ու վնասել նրան պատկանող Mercedes-ըՈվքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. «Փաստ»Արտարժույթների փոխարժեքներն այսօրՀայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ամենադիտված