Մհեր Սահակյանը ստանձնել է պատգամավորական մանդատը
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնական Մհեր Սահակյանը հայտնում է.
«Այսօր ստանձնել եմ պատգամավորական մանդատը և միացել խորհրդարանական «Հայաստան» խմբակցությանը:
Հայաստանի և Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում քաջ գիտակցում եմ իմ անձնական և քաղաքական պատասխանատվության չափը:
Ուստի, այս կարգավիճակում ևս շարունակելու եմ գործել հավատարիմ իմ և իմ կուսակցության հանրահռչակած սկզբունքների` պատգամավորական կարգավիճակը և լիազորությունները ծառայեցնելով ի շահ Հայաստանի, Արցախի և համայն հայ ժողովրդի»: